25 Փետրվարի, Հինգշաբթի, 2021
KFC

Լուրեր: Մայիսի 30, 2018

Հունիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար

001

Հարգելի՛ համաքաղաքացիներ, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար: Ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան` գունեղ ու վառ հրավառությամբ: Այս տարի միջոցառումները կանցկացվեն «2800-ամյա Երևանը՝ փոքրիկների համար» խորագրի ներքո` հետևյալ ժամանակացույցով. Ազատության հրապարակ 11:00-12:00՝ […]

Ի՞նչ է հայտնաբերել ԱԱԾ-ն «Ալեքս Հոլդինգ»-ում

59e73d36293b31.jpg-resize

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, շարունակելով հետևողական պայքարը կոռուպցիոն և տնտեսական բնույթի  հանցագործությունների դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, […]

Առաջնային օղակի բուժաշխատողները սոցիալապես շատ ավելի պաշտպանված կլինեն. Առողջապահության նախարար

30-5

Առաջնային բուժօգնության ոլորտում սպասվում են դրական տեղաշարժեր՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից, տեղամասային սպասարկում իրականացնող բժիշկների աշխատանքային գրաֆիկի թեթևացումից: Պոլիկլինիկաներին առնչվող առաջիկա  փոփոխությունների մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա այցի ժամանակ, որտեղ բուժհաստատության աշխատակիցներից հետաքրքրվել է նրանց աշխատանքային խնդիրներով ու բուժօգնության տրամադրման հարցերով: Առողջապահության նախարարին ուղեկցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության […]

Առաջադրվել է մեղադրանք «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար

Foto QK

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Ավան վարչական շրջանում ապրիլի 22-ին «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակցի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար:             Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Հանրային Ռադիո» ընկերության աշխատակից Վ.Թադևոսյանը 2018 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ իրականացրել է […]

ԵՊՀ ղեկավարությունը իր վարքագծով եւ հայտարարություններով եւս մեկ անգամ փաստում է իր անհաղորդ լինելը. Դ. Պետրոսյան

դավիթ պ

Ուսանողների կողմից չի իրականացվել հակաօրինական որեւէ գործողություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ղեկավարության հետ հանդիպումից հետո տեղի ունեցած իրադարձություններին: Նա մասնավորապես գրել է. «Երեկ՝ 2018 թ. մայիսի 29-ին, «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կողմից առաջ քաշված 4 պահանջների հիման վրա տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ղեկավարության հետ, որի […]

«Սեֆիլյանի գործով նոր իշխանությունները պետք է հետևություն անեն». Րաֆֆի Հովհաննիսյան/տեսանյութ/

Snapshot - 395

«Սեֆիլյանի գործով նոր իշխանությունները պետք է հետևություն անեն»,-այսօր` մայիսի 30-ին Սեֆիլյան և ընկերներ գործով հետաձգված  վերաքննիչ դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Մանրամասները` տեսանյութում:

Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին

153A1562

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Շնորհավորելով  դեսպանին` Արա Բաբլոյանը  հույս  է հայտնել, որ նա  իր գործունեությամբ նոր լիցք  կհաղորդի հայ-իտալական բազմադարյա պատմություն ունեցող հարաբերություններին: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը` այս հարցում կարեւորելով օրենսդիր մարմիններում գործող բարեկամական […]

Մաքրել է պետք. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

սերգեյ բա

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասում է, որ իրենք ցանկացածի պահի պատրաստ են արտահերթ ընտրությունների: «Բայց խմբակցությունն էլ կարծիք չի հայտնել, թե որ պահին է ավելի պատեհ ընտրություններ կազմակերպել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Բագրատյանի՝ իհարկե, խնդիրներ կան առ այն, որ ՀՀԿ-ն խորհրդարանում է իշխանություն, իսկ «Ելք» դաշինքն էլ՝ այսինքն փոքրամասնությունը ձևավորել է կառավարություն: […]

«Ժողովուրդը «հեսա-հեսա» պայթելու է, սա ռումբ է». Կարո Եղնուկյան/տեսանյութ/

Snapshot - 394

«Ժողովուրդը «հեսա-հեսա» պայթելու է, սա ռումբ է»,-այսօր` մայիսի 30-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սեֆիլյան և ընկերներ գործով չկայացած դատական նիստին, ասաց «Սասնա ծռերի» աջակցության մեջ մեղադրվող, որերս կալանքից ազատ արձակված  Կարո Եղնուկյանը: Եղնուկյանը դատավորներին կոտրելու տարբերակ ունի: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված