19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2018

Ես քաղաքական որևէ կախվածություն չունեմ. ՀՀ գլխավոր դատախազ

«Ես վստահեցնում եմ մեր հանրությանը, որ ես քաղաքական որևէ կախվածություն չունեմ և որքան էլ որ աշխատեմ, չեմ ունենա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:  Ինչ վերաբերում է ոստիկանապետի երեկվա հայտարարությանը, որ ընդամենը որոշ հավաքներ հեղափխության օրերին շեղված են եղել օրակարգից, նա նշեց, որ ըստ դատախազության՝ անհամաչափ սահմանափակման հանգեցնող հավաքներ են […]

Ոստիկանության օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ավագ օպերլիազոր Արտյոմ Սերոբյանն ավտոմեքենայով երթևեկելիս խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և վրաերթի ենթարկել հետիոտնին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Այսպես, 2018թ. փետրվարի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Ա. Սերոբյանն իր անձնական օգտագործման Օպել Աստրա մակնիշի ավտոմեքենայով […]

Ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել. «Համաձայն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի առաջարկությունը. Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից»։ 

Այս պահին պաշտոնավարող դատավորները հնարավորություն ունեն կատարելու առաջին քայլը. Սաքունց

«Զոռբա դատավորները իշխանության վարած քաղաքականության հետևանք էին և արդյունքում ապօրինությունների շարք ձևավորվեց»,-այսօր՝ մայիսի 15-ին «Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Սաքունցը նկատեց, որ դատաիրավական համակարգում բարեփոխումների ճանապարհին առաջին քայլերից էր՝ Անդրիաս Ղուկասյանի խափփանման միջոցի փոխումը: «Դատավորը նախ և առաջ պետք է ունենա կամք և ազատություն: […]

Դաժան կատակ

«Թվիթերը» դաժան կատակ է խաղացել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: «Եվրատեսիլ 2018»-ում հաղթած իսրայելցի երգչուհի Նետա Բարզիլային ուղղված եբրայերենով շնորհակալական թվիթը Նեթանյահուն սկսել է Իսրայելում ընդունված՝ «Նետա, կապարա ալայհ» (թանկագին Նետա, կամ մեղքերիդ թողություն) փաղաքշական դիմելաձևով, որը սոցիալական կայքի անգլերեն և ռուսերեն թարգմանիչները թարգմանել են՝ «Նետա, դու իսկական կով ես» տարբերակով:  Արմեն Պետրոսյան

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հանրապետության տարածքում` Մայիսի 15-20-ն առավելապես հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-19-ը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 15-20-ը՝ կեսօրից հետո, հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: […]

ՊԵԿ-ը հորդորում է

ՊԵԿ-ը հորդորում է պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը:  Ֆիզիկական կամ իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ համար որևէ ապրանքատեսակի ներմուծման կամ արտահանման դեպքում ՀՀ մաքսային մարմինների կողմից արհեստական  վարչարարության սուբյեկտիվ արգելքներ չկան: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը՝ ընդծելով, որ հավասար իրավունքով հանդերձ, քաղաքացիները պարտավոր […]

Նոր կառավարությունը պարտավոր է պատասխանել այս հարցերին

Ձևավորվեց թավշյա հեղափոխության կառավարությունը։ «Այլընտրանքային նախագծեր» խումբը գտնում է, որ պատեհ չէ նոր կառավարության կազմի անհատական քննադատությունը. Կառավարությունների էֆեկտիվությունը չի չափվում նախարարների տարիքային, գենդերային և այլ պատկանելությամբ, այլ միայն ու միայն աշխատանքի էֆեկտիվությամբ։ Ցանկացած կառավարության անհրաժեշտ է տալ խելամիտ ժամկետներ՝ գործունեությունը գնահատելու համար։ Մեզ համար շատ ավելի կարևոր է այն օրակարգը, որով առաջնորդվելու է նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի