18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 10, 2018

Այսօր նշում ենք մեր Տիրոջ Համբարձման տոնը

Հայ Առաքելական եկեղեցին մայիսի 10-ին նշում է Համբարձման տոնը: Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք: […]

Մայիսի 11-ին և 12-ին կսահմանափակվի մայրաքաղաքի Սարյան փողոցի երթևեկությունը

Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքում նախատեսված «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00-ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային երթևեկությունը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:  

Առաջադրվել է մեղադրանք՝ Երևանում 29-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Արեշ թաղամասում 29-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձը. առաջադրվել է մեղադրանք: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 23։30-ին, «ձախ գոտկային շրջանի հրազենային կույր վնասվածք, […]

Երեխաների սննդի համար նախատեսված միջոցների առերևույթ հափշտակություն Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում

2018 թվականի ապրիլի  20-ին Գյումրի քաղաքի մի բնակչուհի դիմում է հասցեագրել Շիրակի մարզի դատախազին, որում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ է ներկայացրել «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կատարվող չարաշահումների և յուրացումների վերաբերյալ:  Քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ներկայացված հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին:  Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական […]

Վարդան Արամյանը վայր է դնում ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը վայր է դնում նախարարի պաշտոնակատարի լիազորությունները։ «ՀՀ կառավարության կազմում ինձ վստահվել էր զբաղեցնել ֆինանսների նախարարի պաշտոնը, որին վերաբերվել եմ մեծ պատասխանատվությամբ: Մեր թիմով նպատակադրվել էինք լուծել մեր երկրի համար մի շարք առանցքային խնդիրներ, դիմակայել մարտահրավերներին և դրանք պատվով հաղթահարել: Այս կարճ ժամանակահատվածում փորձել եմ անել հնարավորը պետական ֆինանսների կառավարման […]

Լավ կաշխատեն, կծափահարենք, վատ կաշխատեն, կներկայացնենք թերությունները. Շարմազանով

«Կա քաղագիտական նորմ. եթե դու ընդդիմություն ես, դու չես մասնակցում կառավարության ձևավորմանը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան դիտարկման, թե նոր կառավարությունում նպատակահարմար չեն գտնում, որ ՀՀԿ-ից մարդ լինի, և  ինչպիսին կլինի ՀՀԿ-ի արձագանքը, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ լինի: «Հիմա ՀՀԿ-ն իր օրակարգում Փաշինյանի կառավարության գործունեության քաղաքական պատասխանատվություն […]

ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ազատվեց պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Գեորգի Կուտոյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից», – ասված է հրամանագրում։ Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեորգի Կուտոյանին պաշտոնից ազատելու մասին առաջարկություն էր ստորագրել՝ ուղղված […]

Վլադիմիր Գասպարյանն ազատվել է ոստիկանապետի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վլադիմիր Գասպարյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում։

Գրիգոր Ավալյանի մանդատը կվերցնի Հակոբ Հակոբյանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի փոխարեն պատգամավորական մանդատը բաժին կհասնի ՀՀԿ համամասնական ցուցակի 195-րդ հորիզոնականը զբաղեցնող Հակոբ Հակոբյանին: Քանի որ Գրիգոր Ավալյանը պատգամավոր է ընտրվել Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրական տարածքից, ապա նրան փոխարինելու է նույն ընտրական տարածքում ստացած ձայների թվով նրան հաջորդող թեկնածուն: Իսկ այս դեպքում այդ թեկնածուն Հակոբ Հակոբյանն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի