17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 5, 2018

Աստված խոստանում է չհիշել մեր մեղքերը

Տեր Աստված ասում է. -Ով մեղք գործի, նա էլ պետք է մեռնի, իսկ որդին հոր մեղքը չպիտի կրի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունները: Արդարի արդարությունն ընկնելու է իր վրա, անօրենի անօրենությունը՝ իր վրա:  -Անօրենը եթե հետ կանգնի իր գործած անօրենություններից ու պահի իմ բոլոր պատվիրանները, արդարություն գործի ու ողորմություն անի, ապրելով ապրելու է ու […]

Պուտինը և Փաշինյանը, հնարավոր է, հանդիպեն մայիսի 14-ին

Չի բացառվում, որ  ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպեն մայիսի 14-ին: Բանն այն է, որ այդ օրը Սոչիում կկայանա Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին կմասնակցեն անդամ պետությունների ղեկավարները: «Եթե Փշաինյանի վարչապետ դառնալը կայացած փաստ համարենք, ապա, այո, մենք չենք բացառում, որ մայիսի 14-ին նա հանդիպի ՌԴ նախագահի հետ»,- […]

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենի կողմից կատարված գործողությունների մասին հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

Երևանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր  դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու և քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։ Նշենք, որ մայիսի 4-ին Մոնթե Մելքոնյանի անվան Երևանի թիվ 11 դպրոցում երեկ մի խումբ ծնողներ ու աշակերտներ պահանջում էին դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի […]

Շմոլ գազից թունավորում` Պռոշյանում

Մայիսի 3-ին, ժամը 05.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում` հարցականով նախնական» ախտորոշմամբ Պռոշյան գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1988 թ. ծնված Սոնա Ս.-ն, 1997 թ. ծնված Կարինե Հ.-ն և 2008 թ. ծնված Իշխան Հ.-ն: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել

SHANTNEWS-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երևանի թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուզան Ազիզյանը Երևանի քաղաքապետարան էր հրավիրվել, իսկ ուսուցիչները հրաժարվում էին աշխատել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը:

Դեռևս 2012-թվականին ստեղծել ենք թավշյա հեղափոխության ֆորմուլան. մանրամասներ /տեսանյութ/

Երևանի բնակիչ, մարզիկ Աշոտ Աշոտյանը հայտնում է, որ ինքը և իր ընկերը դեռևս 2012 թվականին հղացել էին թավշյա հեղափոխության փորմուլան: «Մեր ֆորմուլան կրում էր՝ «Ժպիտների հեղափոխություն» անունը: Մեր ֆորմուլայի մասին մենք տեղեկացրել ենք մի շարք կուսակցությունների, այդ թվում Րաֆֆի Հովհաննիսյանին, հանդիպել ենք ՀԱԿ անդամների հետ: Ոչ ոք այդ ժամանակ չէր հավատում, որ ՀՀ նախագահը կարող […]

ՀՀԿ-ում ցուցակ են կազմել, թե ով է կողմ քվեարկելու Փաշինյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ուզում են  կազմել այն ՀՀԿ-ականների ցուցակը, որոնք մայիսի 8-ին պետք է քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Հաշվարկը արվում է այնպես, որ Փաշինյանը ստանա 54 ձայն, անհրաժեշտ 53-ի փոխարեն: Սա արվում է ցույց տալու համար, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ միասնական, եւ նույնիսկ կողմ քվեարկողները դա անում են […]

ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը հրաժարական կտա. «Առավոտ»

«Առավոտի» տեղեկություններով՝ տևական ժամանակ մամուլում բարձրացված խնդիրների ու չարաշահումների հետ­քերով Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը հրաժարական կտա այսօր կամ երկուշաբթի: ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թի­մը դիտարկում է նախկին ռեկտոր՝ ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը: Շիրակի պետական համալսարանի դասախոսները սկսել են հակառակ գործընթացը՝ համոզելու Վարդևան Գրիգորյանին, որ իրենք միշտ հոգով […]

Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ապագա կառավարումից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քաղհասարակության հետ փակ հանդիպման ժամանակ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել օլիգարխիայի դեմ իր ապագա քայլերի վերաբերյալ։ Նա ասել է, որ այս փուլում կտրուկ քայլերի գնալը ճիշտ չի լինի, եւ ինքը խնդիր է դնելու նրանց հնարավորինս հեռացնել քաղաքական դաշտից, բայց՝ դանդաղ, հակառակ պարագայում կտրուկ գործողությունները կարող են տանել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի