19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2018

ՀՀԿ-ն նիստ է անում. ժամանեցին նաև գեներալներ

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունը նիստ է հրավիրել: Խորհրդարանում են հավաքվել խմբակցության մի շարք պատգամավորներ, քիչ առաջ էլ ժամանեցին գեներալները:  Լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ այստեղ է նաև կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:  Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ով չընտրվեց: Այսօր խորհրդարան տանող և քաղաքի մյուս ճանապարհներն ընդհանրապես փակ էին, պատգամավորներից միայն […]

Մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար: Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում,  Արտաշատ քաղաքի ճանապարհին տեղի ունեցող բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձը ձեռքով հարվածել է մասնագիտական գործունեությունն իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող […]

Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել

Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել։ Տեղեկությունը  հաստատել է նախարարի մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը։  Նկատենք, որ այսօր մշակույթի մի խումբ գործիչներ միացել էին ցուցարարներին և բողոքի ակցիա էին իրականացնում մշակույթի նախարարության դիմաց։

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է

Սիրելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունները և բնակչության շրջանում որոշ անհանգստությունները՝ կապված թոշակների ու աշխատավարձերի վճարումների հնարավոր ուշացման հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ նման մտահոգություններն անհիմն են: Լինելով պետական ֆինանսների կառավարման պատասխանատու կառույց` նախարարությունը վստահեցնում է, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է, ռիսկերը՝ կառավարելի: Արվում է հնարավորը, որպեսզի թոշակները, աշխատավարձերն ու […]

Ո՞րն է լուծումը

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակը՝ քաղաքական ճգնաժամը կարելի է հանգուցալուծել համաձայնության կառավարության ստեղծմամբ: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ժամանակավոր կառավարությունը դրա լավագույն լուծումն է: «Երբ ասում են, որ համաձայն չեն ժամանակավոր կառավարության, ես հասկանում եմ, որ այնտեղ լինելու են տարբեր ուժեր»։ Պողոսյանն ընդգծեց, որ երեկ էլ, առաջին […]

Ճանապարհները բաց են. ժողովուրդը սպասում է Նիկոլին

Ցուցարարները ժամը 17-ին բացել են վաղ առավոտից փակված բոլոր փողոցներն ու ճանապարհները եւ ուղեւորվում են Հանրապետության հրապարակ։ «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հորդորել էր բացել ճանապարհները եւ ժամը 19-ին լինել Հանրապետության հրապարակում, որտեղ հանրահավաք է կայանալու։ Արդեն հայտնել ենք, որ մայիսի 1-ին Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում […]

ՀՖՖ-ի պարզաբանումը՝ մայիսի 2-ին կայանալիք 2 խաղերի ժամերը փոխելու վերաբերյալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ մայիսի 2-ին կայանալիք Բարձրագույն խմբի 26-րդ տուրի 2 խաղերի անցկացման ժամերը փոխվել են: «Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված, միեւնույն ժամանակ հաշվի առնելով ՀՀ ազգային հավաքականի նախատեսված պաշտոնական ընկերական հանդիպումները, ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության առկա խիտ խաղացանկը եւ Եվրագավաթների մասնակցության իրավունք նվաճած ակումբների հայտավորման վերջնաժամկետները՝ ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2017-18թթ. առաջնության խաղացանկում կատարվել են […]

Նշանակվել է վարչապետի ընտրության օրը

Նշանակվել է ՀՀ վարչապետի ընտրության օրը: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է. «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի […]

Բակո Սահակյանը Լեւոն Մնացականյանի հետ քննարկել է սահմանին տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, այսօր՝ մայիսի 2-ին, այցելել է պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են երկրի պաշտպանունակությանը վերաբերող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանում տիրող իրավիճակին: Զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ այլ պատասխանատուներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի