25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 1, 2018

Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ. Փաշինյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին

«Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ են երեկանից սկսել ճնշումներ գործադրել հոգեպես, ֆիզիկապես, կոմպրոմատներով ՀՀԿ-ականների վրա, որպեսզի իմ օգտին չքվեարկեն»,-այսօր խորհրդարանում իր ելույթում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:  «Պարոնա՚յք, դուք չէիք հասկանում և շարունակում եք չհասկանալ ՀՀ-ում ստեղծված վիճակը, համաժողովրդական շարժման անհանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել այլ հետևանքների, սթափվե՛ք, քանի դեռ […]

Մի քանի շաբաթ հետո հեղափոխական էյֆորիան կանցնի

Հարգելի ՀՀԿ պատգամավորներ /չգիտեմ, ովքեր են այս գրառումս կարդում/: Ինչպիսի հարցեր էլ դուք այսօր տաք, ինչպիսի ելույթներ էլ ունենաք, միեւնույն է, արժանանալու եք անեծքների, ծաղրի եւ ատելության խոսքի: Արագ ընտրեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ՝ հայտարարելով, որ խմբակցությունն ազատ է քվեարկելու: Նիկոլի ընտրություններից մի քանի օր, առավելագույնը՝ մի քանի շաբաթ հետո հեղափոխական էյֆորիան կանցնի, եւ ձեր խոսքն […]

Հոդորում եմ քննարկումներին լինել զուսպ և բարեկիրթ. ԱԺ նախագահ

ԱԺ հատուկ նիստին գրանցվել է 102 պատգամավոր: ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց նիստի ընթացակարգերը և հայտարարեց, որ քննարկում են փոքրամասնության ներկայացրած թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը: «Սա աննխադեպ երևույթ է մեր իրականության մեջ: Միևնույն ժամանակ վստահ եմ, որ անկախ նրանից, թե ինչպիսի կարծիք ունեն մեզանից յուրաքանչյուրը, որպես պատգամավոր և խմբակցություն մեր և բոլորիս նպատակն է […]

Պաշտպանեք հայոց պետականությունը գոնե առաջիկա ժամերի ընթացքում. Միրզոյանը՝ պատգամավորներին

Ազգային ժողովում մեկնարկել է վարչապետի թեկնածու քննարկումը հատուկ նիստում: Միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի կենսագրությունը: Ապա դիմելով պատգամավորներին՝ Միրզոյանն ասաց. «Դադարեցրեք ինքնապաշտպանական ռեակցիան այս գորոծղություններից, պաշտպանեք հայոց պետականությունը գոնե առաջիկա ժամերի ընթացքում, մի առաջնորդվեք ազգային կամ խմբային շահերով»: Հիշեցնենք, որ մյուս խմբակցությունները բացի ՀՀԿ-ից կողմ են […]

Առաջնագծում հակակառակորդը զինտեխնիկա և կենդանի ուժ է կուտակում /տեսանյութ/

Ի տարբերություն հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված հարաբերական հանգիստ իրադրության՝ ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր: Նման հայտարարություն է տարածել ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը: «ՊԲ առաջապահ ուժերը աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության […]

Երեկվա քննարկումներում համոզվեցի, որ պարոն Փաշինյանը վարչապետ չի կարող լինել. Շարմազանով

ՀՀԿ-ի հետ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար համոզիչ չի եղել: «Երեկվա քննարկումներում համոզվեցի, որ պարոն Փաշինյանը վարչապետ չի կարող լինել», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրւոյցում ասաց նա՝ հավելելով,  որ այս պահին խմբակցությունը որոշում չունի:   Հարցին` եղել են մարդիկ, որ կողմ են արտահայտվել Փաշինյանի թեկնածությանը, Շարմազանովն ասաց. «Ես […]

Վթար. կան զոհեր

Մայիսի 1-ին, ժամը 02:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «BMW» մակնիշի […]

Ծառուկյանը պատրաստ է արտահերթ ընտրություններին (տեսանյութ)

ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք պատրաստ են արտահերթ ընտրությունների:  Հարցին, թե այս օրերին հանդիպում ունեցել է Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի հետ, նա բացասական պատասխան տվեց. «Եթե հանդիպում ունեցած լինեինք, կիմանայիք: Մենք ժողովրդական շարժմանն առաջին իսկ օրվանից հետևել ենք»: Նա չհամաձայնեց, որ  Սերժ Սարգսյանի հրաժարականից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի