09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մի քանի շաբաթ հետո հեղափոխական էյֆորիան կանցնի

Հարգելի ՀՀԿ պատգամավորներ /չգիտեմ, ովքեր են այս գրառումս կարդում/: Ինչպիսի հարցեր էլ դուք այսօր տաք, ինչպիսի ելույթներ էլ ունենաք, միեւնույն է, արժանանալու եք անեծքների, ծաղրի եւ ատելության խոսքի: Արագ ընտրեք Նիկոլ Փաշինյանին վարչապետ՝ հայտարարելով, որ խմբակցությունն ազատ է քվեարկելու:

Նիկոլի ընտրություններից մի քանի օր, առավելագույնը՝ մի քանի շաբաթ հետո հեղափոխական էյֆորիան կանցնի, եւ ձեր խոսքն ընկալելի կլինի: Արեք այդպես, եթե ուզում եք շարունակել քաղաքական գործունեությունը: Եթե չեք ուզում, արեք հերթական հիմարությունը եւ ցասման ու ատելության նոր ալիք բարձրացրեք: 

P.S. Կրկին շեշտեմ, որ ոչ մեկին չեմ համակրում՝ պարզապես սա իմ համեստ վերլուծության արդյունքն է:

Արամ Աբրահամյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ