20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 26, 2018

Արմավիրի մարզպետի որդին նոր պաշտոն ունի

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագերլ։ Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման համաձայն՝ Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։ Նշենք, որ Կարեն Ղահրամանյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարն էր, սակայն կառավարության նախորդ նիստում ազատվել էր պաշտոնից։ Հիշեցնենք՝ Կարեն Ղահրամանյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է։

Տեղյակ եմ. Սամվել Բաբայանը՝ Սեֆիլյանից/տեսանյութ/

Այսօր` փետրվարի 26 շարունակվում է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի բողոքի գործով դատական նիստը։ Արդեն հայտնել ենք, որ գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ինքնազգացողությունը վատացել է ու այդ պատճառով դատարանը ընդմիջում հայտարարեց: Նիստի ընդմիջումից առաջ  Սամվել Բաբայանը պատասխանելով հարցին՝ տեղյա՞կ է, որ դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարի ազատազրկում եւ այն ինչպես կմեկնաբանի, […]

Նոր նշանակում կառավարությունում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արամ Մխոյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արամ Մխոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»։ 

Վթարի են ենթարկվել վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները. Shamshyan.com

Սյսօր՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայրում հավաքվածները նշում […]

Ազատամարտիկներն այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մի խումբ ազատամարտիկներ այցելել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, մասնակցել Արցախյան շարժման 30-րդ և ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձերին նվիրված միջոցառմանը: Միջոցառման մեկնարկից առաջ ազատամարտիկները ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ միասին Հաղարծինի վանական համալիրում մասնակցել են Սուրբ պատարագին: Մոնթե Մելքոնյանի անվան […]

Արմեն Սարգսյանը Լիբանանահայերի հետ քննարկել է հրատապ հարցեր

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը հանդիպել է հայ քաղաքական  կուսակցությունների` ՀՅԴ, ՍՀԴԿ, ՌԱԿ ղեկավարներին, Լիբանանի խորհրդարանի և կառավարության հայազգի անդամներին։ Հանդիպման ընթացքում ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև հայապահպանությանն առնչվող հրատապ մի շարք հարցեր։ Ա. Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների […]

Համայնք առ համայնք ուսումնասիրեք ծախսերը և հասկացեք՝ ինչու են աճում. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: Ներկայացնելով Տավուշի մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 111000 հա: Համայնքների խոշորացման գործընթացի արդյունքում համայնքների թիվը դարձել […]

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակվել է՝ ի նշան բողոքի

Քրիստոնեության սրբագույն կոթողներից մեկը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակել է դռները՝ ի նշան բողոքի։ Եկեղեցու երեք՝ Հայ Առաքելական Եկեղեցու, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու և Հույն Օրթոդոքս եկեղեցու առաջնորդները այսպիսով բողոքում են Իսրայելի Կնեսետի օրակարգում ընդգրկված մի օրենքի նախագծի դեմ, որով նախատեսվում է, որ Իսրայելի կառավարությունը կարող է կոնֆիսկացնել եկեղեցապատկան հողերը։ Սուրեն Սարգսյանի Ֆեյսբուքի էջից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի