26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 21, 2018

Հոսպիտալում ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել

Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Նշվում է, որ զինծառայողը մահացել է հոսպիտալում: Նա եղել է արձակուրդում, ինչից հետո վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, իսկ մահն արձանագրվել է հոսպիտալում։ Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են։

Էրդողանը խոստովանում է, որ Թուրքիան… Օսմանյան կայսրության «շարունակությունն» է

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները հերքել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Սակայն, վերջին տարիներին որոշ թուրքեր արդարանում էին, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն իրականացվել է ներկայումս գոյություն չունեցող Օսմանյան կայսրության կողմից:   Հարցն այս պատճառաբանությամբ այլևս չի դրվում, թե […]

Դեսպան Մինասյանը Բուխարեստում մասնակցել է ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի խորհրդակցությանը

Փետրվարի 20-ին Ռումինիայում Լիբանանի դեսպանի կեցավայրում տեղի ունեցավ ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների և ներկայացուցչությունների խմբի (GADIF) խորհրդակցություն, որին մասնակցում էր Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի օրվա միջոցառումները, ինչպես նաև այս հոկտեմբերին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի XVII գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներն ու զուգահեռ միջոցառումները: Դեսպան Մինասյանը նաև առանձնազրույց ունեցավ GADIF-ի նախագահ, Ռումինիայում Լիբանանի դեսպան Ռանա […]

Վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ կառավարությունում  կայացած խորհրդակցությանը քննարկվել են կառուցապատման թույլտվության ընթացակարգերի պարզեցմանն ու շինարարության ոլորտի զարգացմանը  վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են կառուցապատող և շինարարարական ընկերությունների և  համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտի զարգացումը ու նման պարբերական հանդիպումների ձևաչափով պատրաստ է քննարկել առկա խնդիրների լուծմանը և բիզնես ծրագրերի […]

Մեր առաջնահերթություններից մեկը Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծումն է. Տարոն Մարգարյան

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, ձեռքբերումները, այնուհետև՝ 2018թ. ծրագրերը: Ըստ ոլորտների անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքներին՝ Արթուր Կիրակոսյանը նշել է, որ նախանշված բոլոր ուղղություններով […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ ալ Էնեզիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է երկու պետությունների մայրաքաղաքների միջև հարաբերությունների ամրապնդումը և նկատել, որ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար այսօր իսկապես առկա է համագործակցության լայն դաշտ: «Պարոն դեսպան, մենք մեծապես կարևորում ենք երկու մայրաքաղաքների միջև երկուստեք հարաբերությունների ամրապնդումը, […]

Բախումներ՝ Թուրքիայի զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև

Թուրքիայի զինված ուժերը հրետանուց կրակ են բացել Աֆրին մտած Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանումների վրա։ Այդ մասին հայտնում է «Demokrathaber» լրատվամիջոցը՝ հղում անելով սիրիական «Sana» լրատվական գործակալությանը։ Աղբյուրի պնդմամբ՝ հրետակոծումից հետո կառավարական ուժերը նահանջել են։ Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է 3 սիրիացի զինվոր։ Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից Սիրիայի կառավարական ուժերին թիրախավորելը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 22-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Երևանի 1․ Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի, Ս. Գևորգյան փողոցի, թիվ 93 դպրոցի, 2․ Աջափնյակ վարչական շրջանի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի, Մելքումով փողոցի առանձնատների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

Կանխվել է ձիու և ավանակի մսի վաճառքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում, փետրվարի 21-ի առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը: Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի: Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:  Անասնաբուժասանիտարական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի