26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2017

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի` Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 համարների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային […]

Դեդն ըմբոստացավ․ անվերահսկելի իրավիճակ Սասնա ծռերի դատին/տեսանյութ/

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Սասռնա ծռեր 11 անդամի դատավարությունն ընթանում է լարված մթնոլորտում։ Նշենք, որ դատարանը գտնվում է մեղադրանքի ներկայացման փուլում։ Դատարանը պետք է քննարկեր փաստաբան Արայիկ Պապիկյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի՝ դատավարության ներկայացվող մեղադրանքների մեջ անճշտություններ կան։ Այդ հայտարարության առնչությամբ ելույթ էր ունենում մեղադրող դատախազը, երբ փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, […]

Եղանակը՝ առաջիկա օրերին

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի» (տեսանյութ)

«Դե որ ամոթ ունենան էդ թանկացողները չեն թանկացնի, գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի, օլիգարխ չէ, ինչ ուզում է լինի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Իսկ թե ո՞րն է պատճառը, որ չի մասնակցում Պաշտպանության հանձնաժողովի նիստերին, Սարոյանը պատասխանեց, որ հիվանդ է եղել, ապա հավելեց. «Կորյունին շատ ենք սիրում, կմասնակցենք […]

Նախարարը մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին անբարոյական է ներկայացրել, տղամարդկանց մինչև 25 տոկոսին` մանկապիղծ

Վարչապետն Ալթունյանին պետք է անհապաղ պաշտոնանկ անի, այլապես ստացվում է, որ ինքն էլ նույն կարծիքին է: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հղում կատարելով չգիտես նախարարության թե ինչ-որ կազմակերպության կողմից իրականացված կամ չիրականացված հարցման վրա, Հայաստանի մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին, ըստ էության, անբարոյական է ներկայացրել կամ սեռական բռնության զոհ, դրանից երկուսի պարագայում էլ` […]

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակության հանդիպումները Իրանում

Շարունակվում է Վահրամ Բաղդասարյանի գլխավորած ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Դեկտեմբերի 12-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի, տնտեսական հարցերի, էներգետիկայի, արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովների ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության բազմաշերտ հարցեր, մասնավորապես փոխգործակցությունը տնտեսության, էներգետիկայի, արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում: Տնտեսական […]

Ճիշտ չեք հասկացել նախագահին, խնդիրը գողանալը չի. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

«Ճիշտ ա ասում նախագահը»,- խորհրդարանում լրագրողներին ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներել Սեյրան Սարոյանը՝ խոսելով նախագահի՝ ՏԻՄ-ներին ուղղված ելույթից: հայտարարեց Սարոյանը: Հարցին` միջնորդել է որևէ համայնքապետի համար, նա ասաց. «Տենց առիթ չի եղել»: Հարցին` շա՞տ են թալանել համայնքապետերը, նա արձագանքեց. «Ի՞նչ իմանամ, ես ռևիզո՞ր եմ, հենա Զաքարյան Իշխանից հարցրեք»: Դիտարկմանը` Սարոյանը միշտ բարձրաձայնել է համայնքների խնդրի […]

Պուտինն ու Էրդողանը հանդիպել են /տեսանյութ/

Դեկտեմբերի 11-ին Թուրքիա մեկնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։  Հանդիպումից հետո նախագահները Անկարայում մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ տեղեկացրել են, թե ինչ հարցեր են քննարկել։ Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել է, որ Պուտինի հետ բացի ռուս-թուրքական հարաբերություններից  քննարկվել է  նաև մի շարք տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ Երուսաղեմի շուրջ ստեղծված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի