Ճիշտ չեք հասկացել նախագահին, խնդիրը գողանալը չի. Սեյրան Սարոյան (տեսանյութ)
«Ճիշտ ա ասում նախագահը»,- խորհրդարանում լրագրողներին ասաց «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գեներել Սեյրան Սարոյանը՝ խոսելով նախագահի՝ ՏԻՄ-ներին ուղղված ելույթից: հայտարարեց Սարոյանը: Հարցին` միջնորդել է որևէ համայնքապետի համար, նա ասաց. «Տենց առիթ չի եղել»: Հարցին` շա՞տ են թալանել համայնքապետերը, նա արձագանքեց. «Ի՞նչ իմանամ, ես ռևիզո՞ր եմ, հենա Զաքարյան Իշխանից հարցրեք»: Դիտարկմանը` Սարոյանը միշտ բարձրաձայնել է համայնքների խնդրի մասին, հարցին էլ հիմա թալան կա՞, թե՞ ոչ, նա ընդգծեց. «Նախագահը, որ մի բան ասում է, ուրեմն գիտի, որ ասում է: Ասեց չէ՞, որ ինչ-որ մի տեղ նոր ենք, նոր ենք վերականգնվում: Կարողա թերություն ա, ճիշտ չծախսել է:
Էսօր մեր համայնքապետերը ո՞նց են ընտրվում, իրենց ազգությունը շատ է լինում, դառնում էին գյուղապետ, էդ փողերը ծախսում էին ոչ թե նորմալ տեղերում, այլ ոնց ուզեին, հիմա խնդիրը ոչ թե գողանալն էր, ճիշտ չեք հասկացել նախագահին, այլ փոշիացնելը, էդ փողերը չի կարելի փոշիացնել»: Դիտարկմանը` նախագահը շեշտել է, որ գումարներն էլ տուն չեն տարվելու, ասաց. «Դե բա փոշիացնում ա, մի բան էլ պետք ա տուն տանի»: