26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 7, 2017

Առողջ աչքեր. Կատարվել է կատարակտի 390 անվճար վիրահատություն

Շարունակվում է կատարակտի անվճար վիրահատությունների ծրագիրը։ Նպատակը վիրահատությունը, ներառյալ` ոսպնյակի արժեքը, հասանելի դարձնելն է բնակչության որոշակի խմբերի համար, ովքեր ընդգրկված չեն պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ստացողների խմբերում։ Այդպիսով ապահովվում է կատարակտի բուժման աշխարհագրական հասանելիությունը և աչքի հիվանդություններով պայմանավորված առողջապահական ցուցանիշների բարելավումը։   Ծրագրի շրջանակում իրականացվել է 390 վիրահատություն, որից 140-ը`  փորձարարական փուլում Սպիտակի բժշկական […]

Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող. Ռուստամյանը՝ նախագահի անփոխարինելիությունից

«Ես որևէ հող նախապատրաստելու խնդիր չեմ տեսնում այստեղ, ի՞նչ հող պետք է նախապատրաստեն, այն էլ՝ հարցումներով: Ինչու հարցումներո՞վ են հող նախապատրաստում, հող նախապատրաստում են գործողություններով, գործընթացներով, որոնք իրենց հունով ընթանում են»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի […]

Վահան Մարտիրոսյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ

Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 7-ին մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 37-րդ նիստի աշխատանքներին։ Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային տրանսպորտային միջանցքների պայմանների ներդաշնակեցնելուն, տրանսպորտային համալիրի թվային հարթակ ստեղծելու, տրանսպորտի անվտանգությանն ուղղված ԳԼՈՆԱՍՍ-ի տեխնոլոգիաների, ինչպես նաև «2006 թվականի նոյեմբերի 24-ի ԱՊՀ մասնակից […]

Ադրբեջանը թիրախավորեց և փակեց ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող առաքելությունը տարածաշրջանում

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործող նախագահողին տարվա ընթացքում կազմակերպությունը առաջնորդելու, նախարարական խորհրդի այս նիստը լավագույնս կազմակերպելու և ջերմ հյուրընկալության համար: Հայաստանը հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ տարածքում անբաժանելի անվտնագության ամրապնդման օգտին և շարունակաբար իր […]

Կբացվի Կարապի լճի սահադաշտը

Հարգելի համաքաղաքացիներ, «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրով դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես կգան Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաները, ծրագիրը հագեցած կլինի նաև երաժշտական կատարումներով: Նշենք,  որ սահադաշտը գործելու է մինչև 2018թ. մարտի 1-ը, յուրաքանչյուր օր` ժամը 11:00-22:00-ն, ընդմիջման ժամերն են 16:00-18:00-ն:  

Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտող կողմերին լուծում գտնելու հարցում. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն […]

Իրենք էլ լավ հասկանում էին, որ օրենքն իր ճանապարհով գնալով պետք է ստորագրվեր. պատգամավոր (տեսանյութ)

Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական, առողջապահության հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ով ևս մասնակցում էր տարկետման  իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողների հետ կլոր սեղանին, ասում է, որ չնայած նախագահ Սարգսյանն արդեն ստորագրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը, սակայն ենթաօրենսդրական ակտերով փոփոխությունները չեն բացառվում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ուսանողներն ընդգրկված են աշխատանքային […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի