26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 4, 2017

Շաբոյանին փորձե՞լ են «կաշառել» Ամանորին /վիդեո/

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախագահ Արտակ Շաբոյանը դեկտեմբերի վերջին է նվերներ գնում երեխաների համար, և այդ նվերները թանկարժեք չեն լինում: «Աշխատում եմ այնպես լինեն, որ հաճելի լինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շաբոյանը: Հետաքրքրվեցինք` արդյո՞ք տնտեսվարողները փորձել են ամանորին նվերներ տալ, որպեսզի հաջորդ տարի ավելի լավ իրենց վերաբերվի: Մանրամասները` տեսանյութում:

Ամերիկացին Ամանորի կապակցությամբ տունը զարդարել է 70 հազար ջահով /ֆոտո/

Կալիֆորնիայից Թոմ Բետջորջը մի քանի ամիս ծախսել է` Ամանորի կապակցությամբ տունն օրիգինալ կերպով զարդարելու համար: Արդյունքում տան արտաքին հարդարումը նմանվել է կիթառի եւ երգող ծառերի: 34-ամյա տղամարդուց 4 ամիս է պահանջվել այս զարդարման համար, ինչպես նաեւ` 70 հազար ջահ: Այժմ ամեն օր բազմաթիվ մարդիկ են հավաքվում նրա տան առաջ` հիանալու տեսարանով:

«Մեզ հետ խաղ անել չի կարելի»

«Ես կարծում եմ՝ մեր երկրում շովինիստական ծրագրերը 2016-ին կանգ առան: Հայաստանը չկորցրեց իր ինքնիշխանությունը: Դա երկու պատճառ ուներ՝ ՌԴ-ն չկարողացավ վերականգնել ԽՍՀՄ-ը, այլ կերպ  ասած՝  այն իմպերիան, որ եղել է նախկինում: Եվ երկրորդ կարևոր պատճառը.  հայ ժողովուրդն ուզում է ունենալ անկախ երկիր: Իսկ ապրիլյան պատերազմը վստահություն տվեց համայն հայությանը: Մենք հասկացանք՝  ինքնուրույն, առանց դաշնակիցների, առանց […]

Ով կամավոր է գնում, այդ օրից հերոս է նա. Սահակ Կյուրեղյանը հավատում է/վիդեո/

Երգիչ Սահակ Կյուրեղյանը իրենց գյուղի աստղն էր: Ամանորին միայն նա էր երգում: Սահակը հավատում էր Ձմեռ պապի գոյությանը, քանի որ համագյուղացին հագնելով Ձմեռ պապի շորեր՝ նվերներ էր բաժանում: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Սահակը նշեց, որ գյուղում դեռ պահպանվել է ամբողջ գիշեր տնից տուն գնալու սովորույթը: Սահակ Կյուրեղյանը հիմա առաջինը բաժակ է բարձրացնում  և խմում զինվորի […]

Կոտայքի մարզի և Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 4-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի մարզի և Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը ՝ 100-150մ: Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է,  որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հիշեք

Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ։ Մի մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։ Հիշեցեք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ Եբրայեցիներ 13:1-3

Մրայա Քերին խայտառակվել է Նյու Յորքում համերգի ժամանակ (վիդեո)

Երգչուհի Մրայա Քերին խայտառակվել է Նյու Յորքում համերգի ժամանակ: Երգչուհու ներկայացուցիչներն ավելի ուշ բացատրել են, որ ելույթը չի ստացվել տեխնիկական անսարքության պատճառով, ինչի հետևանքով Մրայան կորցրել է վերահսկողությունը Emotions երգի ֆանագրամայի նկատմամբ: 46-ամյա երգչուհին փորձել է շտկել խնդիրը, սակայն ապարդյուն, արդյունքում նա ցած է դրել բարձրախոսը, իսկ երգը շարունակել է հնչել: Դժվարություններ են առաջացել նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի