08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Արա, այ տղա, քեզ բերել են իշխանության, որ ժողովրդի սառնարանը լցնես: Վաղը էդ Արայիկին են տանելու որպես թթու դրած վարունգ պահեն» /տեսանյութ/

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը բավականին անկեղծ է ժողովրդի հետ. «Նա ասում ա, տղերք ես իշխանությունը բռնազավթել եմ, ինչքան սահմանադրական նորմ կա խախտել եմ, գիտեմ, որ վաղը իշխանությունը թողնեմ դատվելու եմ , դրա համար թողեք վայելեմ, չեք տեսնում՝ ժողովուրդը բան չի ասում, դուք ինչի՞ եք հարամ անում իմ իշխանությունը»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ […]

Գեներալին թթվածին տալու անհրաժեշտություն կա: Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստն ընդմիջվեց /Ուղիղ/

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Նիստին մասնակցում է նաև Գրիգորյանը: Քիչ առաջ պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ գեներալին թթվածին տալու անհրաժեշտություն կա: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ տվեց, որպեսզի բժիշկները մուտք գործեն նիստերի դահլիճ և օգնություն ցուցաբերեն Գրիգորյանին:  

ԲՀԿ-ն դեմ է Հարկային նոր փաթեթին

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: Այս մասին նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: «Մենք քվեարկելու ենք դեմ, քանի որ համահարթեցման մասով ոչ մի փոփոխություն չի եղել: Եվս մեկ անգամ վերահաստատեմ, որ համահարթեցման մասը մեզ համար սոցիալական արդարության դրսևորում է»,-ասաց Աբովյանը: Նա շեշտեց, որ […]

«Մարուքյանն իրենց բակի բեսետկում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից». «Իմ Քայլին» դուր չի եկել

Էդմոն Մարուքյանը, Վրաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված Գյումրիում ռուսական չվերթներն ավելացնելու հետ կապված, կոչով դիմել էր, իր խոսքերով փայլուն աշխատող կառավարությանն ու քաղավիացայի պետ սիրուն աղջկան: Ինձ մոտ տպավորություն էր, որ պարոն Մարուքյանն իրենց բակի բեսետկում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից: Ես ուզում եմ հիշեցնել, որ Մարուքյանը պատգամավոր է և կոչ եմ […]

«Ես հելա խորհրդակցական, վեթինգի մամայի արև…»

«Տղե՛րք, մեկ ա որոշումը գրած ա, տպած, ստորագրած, կնիքած ա: Դահլիճում էլ շոգ ա, դուք էլ իզուր պիտի տանջվեք` ելույթներ ունենաք։ Ես հելա խորհրդակցական, վեթինգի մամայի արև… Բարի, անկեղծ դատավոր մը Դե լավ, դուք ստեղ առարկեք, ես հելա խորհրդակցական սենյակ… հելա լա լա լա»։ Ֆեյսբուքյան հանրագրում գրառել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:  

Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան

Ազգային ժողովն այսօր քննարկեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը, որը ԱԺ-ին ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա ներկայացմամբ, համաձայնագրի հիմնական նպատակներն են ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեությունների հակազդեցությունը, փոխադարձ […]

Ամոթ է: ԱԺ պատգամավորը խորհուրդ է տալիս կառավարությանը

ԱԺ-ում  2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը զուգահեռ՝ պատգամավորներին կառավարության կողմից բաժանվել են փոքրիկ բրոշյուրներ՝ «100 փաստ նոր Հայաստանի մասին»։ Նախաձեռնությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Հարգելի՛ ՀՀ կառավարություն, խորհուրդ կտամ հավաքել այս խմբաքանակը և չտարածել, ամոթ է»,- գրել է նա։  

Ռոբերտ Քոչարյանը շատ խորհրդանշական հայտարարություն է արել. Գլխավոր դատախազը նյարդայնանում է

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվեց, քանի որ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կրկին ինքնաբացարկ հայտնեց դատավոր Արմեն Դանիելյանին: Նիստը վերսկսվելու է ժամը 12:30-ին: Այսօրվա նիստին մասնակցում էր նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Լրագրողների հետ զրույցում նա, պատասխանելով Քոչարյանի հայտարարությանը, թե գործը կարված է, ասաց, որ բոլորի համար է ակնհայտ. «Ի՞նչ կարվածի […]

Հայաստանում բնակչության թիվը նվազելու է. ՄԱԿ-ի նոր զեկույցը

ՄԱԿ-ը հրապարակել է նոր զեկույց, որը վերաբերում է Երկիր մոլորակի բնակչությանը: Հետազոտության համաձայն, Արևմտյան և Արևելյան եվրոպայի շատ երկրներ առաջիկա 30 տարիներին բախվելու են բնակչության ծերացման խնդրի հետ: Այդ երկրներում ավելանալու է միջին տարիքը, իջնելու է ծնելիության մակարդակը: Ինչ վերաբերում է մասնավորապես Հայաստանին, ապա ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, Հայաստանի բնակչության թիվն առաջիկա 30 տարիների ընթացքում նվազելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի