Ծանր և անդառնալի կորուստ
Հայկական կերպարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց: 2017 թվականի հուլիսի 6-ին, 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտուշ (Արտաշես) Հովսեփյանը: Արտուշ Ավագի Հովսեփյանը ծնվել է 1931 թվականի հունիսի 22-ին, Սյունյաց աշխարհի Սառնակունք գյուղում: 1954 թվականին ընդունվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարան, որի երկրորդ կուրսից իր ուսուցչի` Ղուկաս Չուբարյանի հորդորով տեղափոխվել է […]





































