Կարեն Կարապետյանը և Ալան Պիյուն քննարկել են Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության ընդլայնման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-ՎԶԵԲ 25-ամյա համագործակցությունը և նշել, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի առանցքային գործընկերներից է: «Չափազանց կարևոր է, որ մեր գործընկերության փաթեթի ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը և նույն տրամաբանությունը դրված է նաև ՎԶԵԲ-Հայաստան […]





































