25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

LIFE NEWS …

“Սառը պատերազմ”` հայտնի ֆուտբոլիստի մոր եւ սիրելիի միջեւ

Պապարացիները կասկածում են, որ Իրինա Շեյկը վիճել է սկեսրոջ հետ: Լրագրողների ուշադրությունը գրավել է հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի մոր եւ սուպերմոդել Իրինա Շեյկի պահվածքը Մադրիդում կայացած ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Նկատելի է եղել, որ կանայք վիճել են: Նրանք երկուսն էլ եկել են սիրելի տղամարդուն աջակցելու, սակայն նստել են միմյանցից բավականին հեռու, չնայած ազատ տեղեր եղել են: […]

Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնանալ է ուզում

Դերասանուհի Ջենֆեր Էնիսթոնն այնքան շատ է ուզում ամուսնանալ իր ընկերոջ` դերասան Ջասթին Թերուի հետ, որ նրան դժվար ընտրության առջեւ է կանգնեցրել` կամ նա այս տարի առաջարկություն է անում դերասանուհուն, կամ զույգը բաժանվում է: Չնայած Ջենիֆերի պաշտոնական ներկայացուցիչներն արդեն շտապել են հայտարարել, որ դերասանուհու “վերջնագիրը” կատակ է եղել: Նրա հումորի սուր զգացումի մասին գիտեն նույնիսկ նրա  […]

Թոշակառուն վիճակախաղով 336 մլն է շահել

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի բնակչուհին PowerBall վիճակախաղով շահել է 336,4 միլիոն: Նահանգի պատմության մեջ ռեկորդային շահումը պատկանում է 81-ամյա Լուիզա Ուայթին: Թոշակառու կինը վիճակախաղի տոմսը գնել է մթերային խանութից: Շահումը գրանցվել է փետրվարի 11-ին, սակայն ծեր կինը մի որոշ ժամանակ պահել է տոմսը դեպոզիտային արկղում, եւ հետո նոր հայտարարել շահումի մասին: Ուայթը հայտնել է, որ […]

Ինչու՞ ես տխրում, Վլադ. Պուտինի արցունքները /վիդեո/

Կրեմլի պատերի մոտ Վլադիմիր Պուտինի հաղթական ելույթը շատերը մոտ տպավորվեց, բայց ոչ թե շնորհակալական խոսքերով, այլ այն պահով, երբ Պուտինի այտի վրայով հոսեց տղամարկային մի “ժլատ” արցունք: Ռուս ընդդիմադիրներին դա առիթ տվեց չարախոսելու, իսկ օտարերկրացիները գուշակում են, թե ինչը կարող էր լինել արցունքի պատճառը: Ինքը` Պուտինը, պնդում է, որ աչքերն արցունքոտվել են քամուց: “Վլադիմիր Պուտինի […]

Արդարադատության նախարարը` Սերժ Սարգսյանին սատարելու ԵԿՄ-ի հայտարարության եւ վարչապետի մարզային այցերի մասին

Պաշտոնապես քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարզային այցելություններ է անում եւ ներկայացնում ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Արդյո՞ք սա օրենքի խախտում չէ: Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին լրագրողներն այս հարցն ուղղեցին: “Նախընտրական ծրագիր չի ներկայացնում եւ քանի դեռ թեկնածու չկա, նախընտրական քարոզչություն չի կարող լինել: Հետեւաբար, ձեր գնահատականը հիմնավորված չէ: […]

Ուիթնի Հյուսթոնին սպանե՞լ են

Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան գործով զբաղվող քննիչին են դիմել ինչ-որ մարդիկ, որոնք ներկայացել են որպես նրա բարեկամներ, եւ հայտարարել, որ Հյուսթոնին ամենայն հավանականությամբ  սպանել են, տեղեկացնում է “TMZ”-ը: Քննիչը պատմել է, որ իր մոտ հաճախակի նման մարդիկ են դիմում, որոնք ներակայանում են կամ որպես Հյուսթոնի, կամ նրա նախկին ամուսին Բոբի Բրաունի բարեկամներ: Նրանք պնդում են, […]

Վիկտոր Ցոյի արձանի նոր նախագիծ է առաջարկվել Պետերբուրգի իշխանություններին /վիդեո/

Սանկտ Պետերբուրգի քաղաքաշինության խորհուրդ են ներկայացրել Վիկտոր Ցոյին նվիրված  արձանի նոր նախագիծ: Քաղաքային իշխանությունները դեռեւս 2008-ին էին  հավանություն տվել արձանի նախագծին: 2009-ին մրցույթ էր հայտարարվել արձանի լավագույն նախագծի համար: Ներկայացվել էր 24 էսքիզ: Մրցույթն արդեն ավարտվել է, ժյուրին ընտրել է ֆինալիստներին եւ նրանց խորհուրդ է տվել ավարտել նախագծերը, մինչ կհայտարարեն հաղթողի անունը: Արձանի այն նախագիծը, […]

Երկսեռ լինելը դեպրեսիաների պատճառ է դառնում

Ըստ վերջին ուսումնասիրությունների` երկսեռ աղջիկները ավելի հաճախ են դեպրեսիվ, սթրեսային վիճակում հայտնվում, խմում, քան  երկսեռ տղաները: Զանազան սեքսուալ նախըտրությունները կարող են ոչ միայն հաճույք պատճառել, այլ նաեւ դեպրեսիաների պատճառ դառնալ: ԱՄՆ-ում անցկացրած սոցհարցումը ցույց է տվել, որ երկսեռ աղջիներն ավելի շատ են տառապում իրենց սեռական կողմնորոշման պատճառով, նրանց շատ են քննադատում, նրանք շատ են խմում […]

Հանճարեղ Գաբրիել Գարսիա Մարկեսը նշում է 85-ամյակը

Այսօր լրանում է կոլումբիացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, “մոգական ռեալիզմի” հիմնադիր  Գաբրիել Գարսիա Մարկեսի 85-ամյակը: Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա “Գաբո” Գարսիա Մարկեսը  ծնվել է 1927-ի մարտի 6-ին կոլումբիական Արակատակա քաղաքում: Ապագա արձակիր, լրագրող հրատարակիչ եւ քաղաքական գործիչ Մարկեսին դաստիարակել են մայրական կողմի տատը եւ պապը: Հենց նրանք էլ ապագա գրողին ծանոթացրել են տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի