26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Ես ինքս եմ ներկայացնում իմ շահերը. Հենրիխ Մխիթարյան

 Հայաստանի հավաքականի ու ուկրաինական ‘Շախտյորի’ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ukrfootball.in.ua-ի թղթակցի հետ խոսել է նաև գործակալների մասին, որոնց ծառայություններից ինքն այժմ չի օգտվում: Մխիթարյանն ասել է, որ ուշադրություն չի դարձնում` գրոհում են գործակալները, թե ոչ, սակայն վստահ է, որ ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն լավ աշխատանքի արդյունքում: Հենրիխը նշել է նաև, որ և Դոնեցկի ‘Մետալուրգ’, […]

Մեսսիի հետ համեմատվելը շատ հաճելի է. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ‘Շախտյորի’ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի ‘Չելսի’-‘Շախտյոր’ խաղից առաջ զրուցել է ukrfootball.in.ua-ի հետ: Լրագրողի հարցին, որ Հենրիխին շատ մասնագետներ համեմատում են արգենտինացի Մեսսիի հետ` անվանելով երկրորդ Մեսսի, Մխիթարյանը պատասխանել է. ‘Նման գնահատականը շատ հաճելի է: Բայց, կարծում եմ, մենք խաղաոճերով տարբեր ենք: Մեսսին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է’:Լրագրողը հիշեցրել է […]

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանը զիջել է դիրքերը

Այսօր հրապարակվել է ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային ընտրանին նահանջել է միանգամից 18 տեղով. այժմ նա զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 82-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, 2-րդում Գերմանիայի ազգային հավաքականն է, իսկ եռյակը եզրափակում է Արգենտինայի հավաքականը: Վարկանշային սանդղակի հաջորդ տարբերակը կհրապարակվի դեկտեմբերի 19-ին: . Իսպանիա-1564 (միավոր) […]

‘Չելսի’-‘Շախտյոր’. բուքմեյքերների գնահատականները

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում այսօր Դոնեցկի ‘Շախտյորը’ կհուրընկալվի անգլիական ‘Չելիսիին’: Առաջին հանդիպումը ավարտվել էր ‘Շախտյորի’ հաղթանակով` 2:1: Այս անգամ սակայան բուքմեյքերները առավելությունը տանտերերին են տալիս:  Ըստ William Hill բուքմեյքերական ընկերության մասնագետների` ‘Չելսիի’ հաղթանակը գնահատվում է 2 գործակցով, իսկ Հենրիխ Մխիթարյանի ակումբինը` 3.8 գործակցով: Գրեթե նույն գործակիցն ունի նաև ոչ ոքին  /3.4 գործակից/:    

Չեմպիոնների լիգա. D խումբ

 Չեմպիոնների լիգայի խմբային փուլում արքայական ակումբը սեփական հարկի տակ ոչ ոքի խաղաց ‘Դորուսիայի’ հետ: Նրանք 2-ական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը: Խմբի մյուս խաղում ևս` ‘Մանչեսթր Սիթի’-‘Այաքս’ գրանցվեց նույն 2:2 հաշիվը: Երեկվա հանդիպումներից հետո խմբում առաջատարը ‘Բորուսիան’ է 8 միավորով, իսկ 2-րդ տեղում Մադրիդի ‘Ռեալն’ է, որն ունի 4 միավոր:

‘Միլանը’ 2-րդն է

Չեմպիոնների լիգայի C խմբում երեկ հանդիպեցին ռուսական ‘Զենիթը’ և ‘Անդերլեխտը’: Վերջինս 1 անպատասխան գնդակ ուղարկեց ‘Զենիթի’ դարպասը: Խմբի մյուս հանդիպմանը ‘Միլանն’ ու ‘Մալագան’ 1-ական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը` վաստակելով 1-ական միավոր: Այսպիսով` այս խմբում առաջատարը ‘Մալագան’ է 10 միավորով, 2-րդը ‘Միլանն’ է /5 միավոր/: Սակայն նրան ընդամենը մեկ միավորով է զիջում ‘Անդերլեխտը’:        

Չեմպիոնների լիգա. ‘Արսենալը’ 2-րդն է

Չեմպիոնների լիգայի B խմբում երեկ կայացավ 2 հանդիպում:   Գերմանական ‘Շալկեն’ ու անգլիական ‘Արսենալը’ 2-ական գնդակ ուղարկեցին միմյանց դարպասը: Խմբի մյուս խաղում ‘Օլիմպիակոսը’ 3:1 հաշվով հաղթանակ տարավ ‘Մոնպելեի’ նկատմամբ: Նման կերպ` 8 միավորով խմբի առաջատարը ‘Շալկե 04-ն’ : 7 միավոր ունի ‘Արսենալը’, իսկ 6` ‘Օլիմպիակոսը’:  

Չեմպիոնների լիգա. A խումբ

 Չեմպիոնների լիգայի A խմբային փուլի՝ 4-րդ տուրում երեկ երեկոյան Կիևի ‘Դինամոն’ հյուրընկալել էր ‘Պորտուին’: Թիմերը չկարողացան գնդակներ ուղարկել միմյանց դարպասները և խաղն ավարտվեց 0:0: Խմբի 2-րդ հանդիպմանը ՊՍԺ-ը հյուրընկալել էր Զագրեբի ‘Դինամոյին’: ՊՍԺ-ը 4 անպատասխան գնդակ ուղարկեց ‘Դինամոյի’ դարպաս: Նման կերպ խմբում առաջատարը ‘Պորտուն’ է /10 միավոր/, նրան հետևում է ՊՍԺ-ը /9 միավոր/:  

‘Ուիգան’-ի սեքսուալ երկրպագուհին /ֆոտո/

Պարզվում է անգլիական ‘Ուիգան’ ակումբի ամենասեքսուալ երկրպագուհին հայտնի մոդել Տանյա Ռոբիսնոնն է, հաղորդում է abola.pt-ը: Մոդելը ներկա է եղել նաեւ Անգլիայի առաջնության 10-րդ տուրում կայացած ‘Տոտենհեմ’ – ‘Ուիգան’  խաղին, որտեղ նրա սիրելի թիմը 1:0 հաշվով հաղթանակ էր տարել:  

Ով կփոխարինի Հայաստանի հավաքականի ավագին

Նոյեմբերի 14-ին Երևանի ‘Հանրապետական’ մարզադաշտում կայանալիք Հայաստան – Լիտվա հանդիպումը վերջինը կլինի մեր հավաքականի վերջին տարիների ավագ Սարգիս Հովսեփյանի համար: Հայաստանյան ֆուտբոլային բլոգներից մեկում կազմակերպվել է քվեարկություն` հասկանալու համար, թե ում են ցանկանում երկրպագուները տեսնել նոր ավագի դերում: Որպես  հնարավոր տարբերակներ` նշված են Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի,  Ռոման Բերեզովսկու, Արաս Օզբիլիզի, Հրայր Մկոյանի և այլ անուններ: Քվեարկել կարող եք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի