«Որոշումս կայացրել եմ». Հենրիխ Մխիթարյանը չի ցանկացել հանդիպել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հետ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն առաջին իսկ օրից փորձել է կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, բայց՝ ապարդյուն։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը նա հայտարարեց, թե տարբեր աղբյուրներից իրեն ասել են, որ Հենրիխ Մխիթարյանը չի ցանկանում վերանայել իր՝ Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին որոշումը։ «Ես իմ օգնական Ռոման Բերեզովսկուն խնդրեցի կապ հաստատել նրա հետ […]