Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը հետ է կանչվել
Թուրքական «Gerçekgündem» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Անկարայում Բուլղարիայի դեսպան Նադեժդա Նեյսկին հետ է կանչվել։ Պաշտոնական Սոֆիայի կողմից արված մեկտողանոց հայտարարության մեջ նշվել է, որ դեսպանը խորհրդակցությունների համար է կանչվում Բուլղարիա։ Ըստ աղբյուրի՝ բուլղարական կողմին զայրացրել է այն փաստը, որ Թուրքիան փորձում է միջամտել մարտի 26-ին Բուլղարիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մանավորապես, Թուրքիայի նախարարներից մեկը կոչ է […]





































