Խիտ մառախուղ ավտոճանապարհներին
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Տավուշի, Ճամբարակի եւ Կապանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: […]





































