18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքին դրել ե՞ս տակդ … Ազատին հիշում է ամեն օր /վիդեո/

Միացյալ երիտասարդական լիգայի նախաձեռնությամբ այսօր ՀՀ կառավարության մոտ մի խումբ երիտասարդներ հավաքվել էին պահանջ-խնդրանքով: Նրանք դիմում են կառավարությանը՝ Երեւանի Շիրակի փողոցը վերանվանելու 2014 թվականի հուլիսի 31-ին ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունների ժամանակ հերոսաբար զոհված Ազատ Ասոյանի անունով: Երիտասարդներին էին միացել նաև Ազատ Ասոյանի ուսուցիչները: 

Ազատ Ասոյանի դասվար՝ Ռիմա Զաքարյանը  հիշեց նրա հետ կապված պատմություններ.՛՛Ինձ համար զարմանալի չէր, որ Ազատը դարձավ հայրենասեր ու հայրենանվեր, ես այդպես էլ նրան պատկերացնում էի, քանի որ այդպիսի աշակերտներ քիչ են լինում՛՛,-ասաց ուսուցչուհին:

Հազիվ զսպելով հուզմունքը` ուսուցչուհին մտաբերեց.՛՛Ազատը ըմբշամարտիկ էր, գնացել էր Թուրքիա մրցումների, ու այսպես սպորտային պայուսյակը ուսը գցած մտավ բակ, ես հարցրի՝ թուրքին դրել ես տակդ,ասաց՝ դրա համար մեդալ եմ բերել՛՛:

Ռիտա Վարդանյանը արտասվեց` Ազատին հիշում է ամեն օր:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ