ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: «Միջոցառման ընթացքում, որն անց է կացվել նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով, ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, կառույցի հետագա զարգացման համատեքստում, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, մանրամասն քննարկել են ԱՊՀ […]