19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Անակնկալ ստուգումներին մասնակցող հայկական զորախումբը վերադարձել է հայրենիք

Մայիսի 19–ին Տաջիկստանի Հանրապետության տարածքում գտնվող Խարբմայդոն զորավարժարանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի անակնկալ ստուգման միջոցառման գործողությունները: Շուրջ մեկ շաբաթ գտնվելով   Տաջիկստանի Հանրապետությունում և պատվով մասնակցելով ՀԱՊԿ-ի շրջանակում առաջին անգամ անցկացված այդ ստուգատեսին, հայկական զորախումբը մայիսի 20-ին վերադարձել է հայրենիք:    Անցկացված վարժանքների  նպատակն էր ՀԱՊԿ անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության […]

Կայացել է «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի շրջանակներում անցկացվող օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մայիսի 19-ից 21-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացել է «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի շրջանակներում անցկացվող հանրակրթական ուսումնական հաստատությունների օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Մայիսի 19-ից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում էին մեկտեղվել հանրապետության մարզերի, ինչպես նաև Երևանի ու Արցախի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայի շրջանակում անցկացված օլիմպիադաների եզրափակիչ […]

Օտարերկյա բուժման համար պետությունը կօգնի զինծառայողներին

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենքի նախագծին, սակայն որշակիորեն լրամշակված տարբերակը։ ՀՀ պաշտպանության նախար Սեյրան Օհանյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մարտական գործողություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ստացած հիվանդության դեպքում […]

Դժգոհ են Կոստանյանից

«Բանակում զոհված զինծառողների ծնողներն ուղղակի դժգոհ են  երեկվա ձեր ելույթից, որովհետև կարծես թե դուք արդարացնում էիք ոստիկանների ուժ կիրառելը»,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն՝ արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ իր հարցերին հնչեցված պատասխանին: Հիշեցնենք, որ երեկ սկսվեց Գլխավոր դատախազության 2014 թվականի զեկույցը, և Գլխավոր դատախազը պատասխանեց միայն Մանուկյանի հարցին, ով արձագանքելու հնարավորություն […]

Էնպես էր սեղմել, որ արյունս լերդացել էր /վիդեո/

Ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը ըստ պաշտոնական վարկածի մահացել է ուղեղում առաջացած կայծակնային ուռուցքից: Մայրը՝ Իրինա Ղազարյանը սակայն վստահ է, որ տղային սպանել է հրամանատարը: Նա տարիներ շարունակ պայքարում է արդարությունը բացահայտելու համար: Իրինա Ղազարյանը տղայի նկարից բացի վերջին ամիսներին ձեռքին ունի նաև ոստիկան Արսենի նկարը: Մեզ հետ զրույցներից մեկում Իրինան ցույց տալով ոստիկանի նկարը ասել […]

«Իսլամական պետությունը» գրավել է հնագույն Պալմիրա քաղաքը /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, մի քանի օր տեւած մարտերից հետո, գրավել են Սիրիայում գտնվող և պատմամշակութային արժեք հանդիսացող Պալմիրա հնագույն քաղաքը, հայտնում է «Лента.Ру»-ն: Այժմ մտավախություն կա, որ իսլամիստները կոչնչացնեն Պալմիրայի ավերակները։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետության» գրոհայինները մահապատժի են ենթարկել Պալմիրա քաղաքի 26 խաղաղ բնակչի: 

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Հյուսիսատլանտյան Դաշինքի ռազմական կոմիտեի նիստերին

Մայիսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց գործընկեր պետությունների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան Դաշինքի ռազմական կոմիտեի նիստերին: Նիստերն անցկացվեցին Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող Վճռական աջակցություն և ԿՖՈՌ գործողություններին, ինչպես նաև «Փոխգործունակության հարթակին» ներգրավված պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով: Նիստերի ընթացքում քննարկումներ ծավալվեցին Աֆղանստանում և […]

Արտակին ծեծելով սպանել են.մայրը բացառում է ինքնասպանության վարկածը /վիդեո/

2010 թվականի հուլիսի 27-ին ծառայության վայրում հրազենային վնասվածքից մահացել է հայկական բանակի սպա, լեյտենանտ Արտակ Նազարյանը : Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում:  Նազարյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական […]

Մեր իրավական ոլորտի աշխատակիցները վերահսկում են. նախարարը՝ զինվորների մայրերի հետ կապված միջադեպից

«Ինչ այսօր եղել է, ես, ճիշտն ասած, չեմ տիրապետում իրավիճակին, գտնում եմ, որ այն խնդիրները, որ բարձրացնում են զոհված զինծառայողների մայրերն, իրավական դաշտում են, և իրավական հարթության մեջ մեր իրավական ոլորտի աշխատակիցները վերահսկում են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գնահատական կտա ոստիկանների կողմից նախագահական նստավայրի դիմաց […]

Քաղաքացիների ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Սահմանված կարգի համաձայն` ամեն ամիս ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն: Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների: Ընդունելությանը մասնակցող ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ են և առավելապես վերաբերում են սոցիալական, ֆինանսական ու իրավական ոլորտներին: Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի