07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Արցախում հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների անունները հայտնի են

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով հայ չորս զինծառայողների սպանության և մի քանի այլ զինծառայողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 25.09.2015թ.` ժամը 17:30-ի սահմաններում, հակառակորդի կողմից  N զորամասի պահպանության շրջանի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթունների հետևանքով ստացած […]

Հակառակորդին լռեցնելու համար ՀՀ զինուժն այսուհետ օգտագործելու է հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ

Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` […]

Զոհված զինվորները հետմահու պարգևատրվել են

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու  մասին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահականը: Համաձայն հրամանագրերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի  զինծառայողներ Նորայր Խաչատրյանը, Ռոբերտ Մկրտչյանը, Կարեն Շահինյանը, Հարութ Հակոբյանը:  

Հրադադարի ռեժիմից ի վեր` Ադրբեջանն 1-ին անգամ 122 մմ Դ-30 հրանոթ է կիրառել /Ֆոտո/

Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (16 արկ/, 82 /28 արկ/, և 120մմ /2 արկ/ ականանետերիցու ՌՊԳ-7 /1 արկ/ և ՀԱՆ-17 /30 արկ/ տիպինռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբարձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին […]

Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը դատապարտել Ադրբեջանի գործողությունները

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ ‪Նալբանդյան‬ը երկրորդ հանդիպումն է ունեցել ԵԱՀԿ‬ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության կայքը։ Էդվարդ Նալբանդյանն, անընդունելի համարելով և դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները։ «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից և […]

Հակառակորդի հրետակոծությունից Արցախում 4 զինվոր է մահացել

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կան […]

Հաջողությունների կարելի է հասնել բանիմաց հրամանատարական կազմի աշխատանքի արդյունքում

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զինված ուժերում հրամանատարական պատրաստության վիճակի, առկա խնդիրների ու բարելավման ուղիների, ինչպես նաև նշյալ ոլորտում առաջավոր փորձի ուսումնասիրման ու տեղայնացման հարցերի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվական վարչությունը: Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով […]

Հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության ռեակտիվ հրթիռահրետանային կայանք

Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջերկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորենխախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Նշված ժամանակահատվածում հակառակորդիկողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էշուրջ 260 անգամ, որի ընթացքում, տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպեսնաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7, ՀԱՆ-17 ևՍՊԳ-9 տիպի նռնականետերից, հայ […]

ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների ԼՂ հիմնախնդրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի