21 Սեպտեմբերի, Saturday, 2019
KFC

ԶԻՆՈՒԺ

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Բելգիա

image_11524

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 2-ից 4-ը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում և Կոսովոյում անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձևաչափերով նիստերին: Henaran.am-ին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից

Պաշտպանության նախարարը մեկ անգամ միջնորդել է. Ժամանակ

image_11603

“Ժամանակ” օրաթերթի հարցին` հնարավոր է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ սպա Արտակ Նազարյանի գործով դատավարությունը տեղափոխվի Երեւան, նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը պատասխանել է. “Նախորդ անգամ նախարարի միջնորդությամբ դատավարությունը Տավուշի մարզից տեղափոխվեց Երեւան, բայց այս պահին այդպիսի հարց չի քննարկվում”: Խոսնակը նաեւ ասել է, որ հայտնի չէ, թե նման հարց կքննարկվի, թե ոչ:

Պաշտպանության նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

image_11626

ՀՀ պաշտպաության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազմանն ուղղված գործողությունների, մասնավորապես, փոխվստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը: Նշվել է, որ […]

Պաշտպանության նախարարը Գրետա մայրիկին պարգեւատրել է հոբելյանական հուշամեդալով

image_11633

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին եւ նրանց շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի հետևյալ խոսքերը. ‘Ես եւ  իմ ընտանիքի անդամները խոնարհվում ենք մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ մեր մարտական ընկերոջ, […]

“Հայոց արծիվների” բանակային տարին շարունակվում է

image_11678

“Տարին հոբելյանական է, եւ չպետք է սահամանափակվենք միայն հունվարի 28-ով: Բանակին նվիրված միջոցառումները պիտի անկախ օրվանից եւ տարվանից լինի, միշտ բանակին պետք է մեծարել եւ ուշադրություն դարձնել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Այդ իսկ պատճառով 2012թ-ը կազմակերպությունը հայտարարել է Ազգային բանակի տարի եւ հանրապետության տարբեր […]

ԵՄ-ն անընդունելի է համարում ԼՂ խնդրի լուծման ռազմական մեթոդը. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

image_11712

Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հերթական այցով  Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային իրադրության, տարածաշրջանային խնդիրների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ֆիլիպ Լեֆորը նշել է, որ Եվրամիությունը հաստատակամ է տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորման և ամրապնդման իր առաքելությունը շարունակելու, այդ թվում ԼՂ հակամարտության արագ հանգուցալուծմանն ուղղված իր ջանքերում […]

Արտակ Նազարյանի գործով ամբաստանյալների պաշտպանները միացել են տուժող կողմի փաստաբաններին

image_11736

2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի “Մեհրաբ” զորամասի մարտական հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության  արտագնա  նիստը`  դատավոր Սամվել Մարդանյանի որոշմամբ  Երեւանից նորից տեղափոխվել է  Իջեւան: Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի, Արտակը ինքնսպանություն է գործել, բայց Արտակի  հարազատները պնդում են, որ դա սպանություն է եղել: Դատարանում արդեն վկաներից մեկը ասել է, որ Արտակ Նազարյանի նկատմամբ […]

Մահվան ելքով նոր միջադեպ բանակում

image_11743

2012թ. հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց  ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով  նախատեսված […]

Երեխայի մարմի՞ն Փամբակ գետում

image_11760

Հունվարի 29-ին, ժամը 14.40-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Փամբակ գետում (Փամբակ գյուղի մոտ) նկատվել է փոքր երեխայի գլխին նմանվող մարմին եւ  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը: Փրկարարները գետից դուրս են բերել կասկածելի մարմինը. Պարզվեց,  այն տիկնիկ է եղել: Լուսանկարները Էդվարդ Արզումանյանի

21-ամյա Ռուբիկ Միքայելյանը սահմանեց Գինեսի ռեկորդ /վիդեո/

image_11765

Հունվարի 28-ին` Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի օրը ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանը “Գրանդ սպորտ” մարզա-առողջարարական համալիրում 3 ժամ 21 րոպեում կատարեց 7500 արտակորում՝ գերազանցելով իր նախորդ ռեկորդը: Հիշեցնենք, որ նրա նախկին ռեկորդը 6500 հատ էր: Հայոց բանակի սերժանտի անունը ընդգրկվելու է  Գինեսի ռեկորդների գրքում: “Առաջ Հայաստան”,-երեկ Henaran.am-ի հետ զրույցում ասել էր Ռուբիկը` խոստանալով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված