25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ինչ է ասում ռուսական մամուլը Աշոտ Կարապետյանի մահվան մասին /տեսանյութ/

 Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ռուսաստանի շենքերից մեկում գազի պայթյունից տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը։ Այս դեպքի մասին ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» գարեջրային ընկերության […]

Պյատիգորսկում պայթյունի հետեւանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում գազի պայթյունից տեղի է ունեցել փլուզում և դրա հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պայթյունի զոհ է դարձել նաև Ա. Կարապետյանի քեռին: 

Արցախում տրակտորը պայթել է ականի վրա. 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է ստացել

Մարտակերտ քաղաքի հարակից տարածքի վրա «ԿԱՏ-428» մակնիշի տրակտորով ջրագծի անցկացման աշխատանքներ կատարելու ժամանակ տրակտորի հետևի աջ անիվը պայթել է ականի վրա: Ինչպես տեղեկացնում է Արցախի Ոստիկանությունը, 1997թ-ի ծնված քաղաքացի Վ. Ս.-ն մարմնական վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի երեկոյան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:   […]

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Կա 3 զոհ

Նոյեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mersedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 150 մետր գահավիժել անդունդը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգու ծայրահեղ ծանր […]

Խոշոր հրդեհ՝ Պուշկին փողոցում. Վառվում է «Դոլմամա» ռեստորանը (Լուսանկարներ)

Խոշոր հրդեհ է բռնկվել Պուշկին փողոցում՝ այրվում է «Դոլմամա» ռեստորանի և հարակից շենքի տանիքը։ Սկզբում կրակը սկսվել է «Դոլմամայի» հարևանությամբ գտնվող շենքի տանիքում, այնուհետև տարածվել է «Դոլմամայի» շենքի տանիքի ուղղությամբ։ Այս պահին ժամանել են հրշեջները և փորձում են մարել կրակը։ Այստեղ է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Երեխեքը տեղաշորի մեջ էին … ձեռք տվեցի, պարզվեց արդեն մահացած էին». հարեւանները մանրամասներ են պատմել Նոր Հաճնի ողբերգությունից

Նոր Հաճնում շմոլ գազից 2 օր առաջ մահացած 4 երեխաների մայրն ու հայրը 10 տարուց ավելի է, ինչ Հայաստանում չեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին նրանց հարեւանները: «Ես տանն էի, ուզում էի դուրս գայի առեւտրի, ասեցին գազերն անջատեք, ասեցի՝ ինչ է եղել, ասեցին՝ ձեր հարեւանները թունավորվել են: Գնացի, ճիշտն ասած ձեռք էլ տվեցի, պարզվեց […]

Ողբերգական վթար Արցախում. կան զոհեր

Նոյեմբերի 13-ին ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 1978թ. ծնված Մ. Ղ.-ի կողմից վարած «Mersedes Benz C 180» մակնիշի ավտոմեքենան Շահումանի Զուար համայնքի վարչական տարածքում գտնվող «Տաք ջուր» կոչվող տեղամաս տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին գտնվող կամուրջից ընկել է « Թութխուն» գետի մեջ, ինչի հետևանքով վերջինս և ուղևորներ` ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Ա. Հ.-ն […]

Վթար՝ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին. կա զոհ

Նոյեմբերի 8-ին, ժամը 18:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։  Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ […]

Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 500-ը

Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ օրը գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի, հայտնում է IRNA-ն՝ հղում անելով բժիշկներին: Արևելյան Ադրբեջան նահանգի բժշկական օգնության և արտակարգ իրավիճակների կենտրոնի ղեկավար Ֆարզադ Ռահմանին IRNA- ին ասել է, որ երկրաշարժի հետևանքով 5 մարդ մահացել է, 529-ը՝ վիրավորվել, նրանցից 31-ը՝ հոսպիտալացվել են, մնացածը ստացել են ամբուլատոր բուժում և դուրս գրվել: […]

Նոր երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 13:51-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.960 և արևելյան երկայնության 48.460 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։  Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի