26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Արցախից ուղղաթիռներով զինվորներ են տեղափոխել Երևան

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսին: Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը Henaran.am-ին տեղկացրեց.«Վիրավոր Զինվորներին արդեն տեղափոխում են «Մուրացան» զինհոսպիտալ: Նրանց վիճակը ծանր է, չի բացառվում, որ կվիրահատեն»: Վերջինը տեղեկացրեց, որ ի ինքը այս պահին այլ տեղեկությունների չի տիրապետում:

Մատաղիսի համայնքապետին վիրահատում են

ԼՂՀ Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում այսօր վիրավորվել է նաև Մարտակերտի շրջանի Մատաղիսի համայնքապետ Զավեն Ավանեսյանը: Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից Henaran.am-ին տեղեկացրին, որ գյուղապետին ներկա  պահին վիրահատում են: «Նրա վիճակը ծանր է եւ ներկա պահին ոչին հայտնի չե: Միանգամից երբ տեղափոխել են Ստեփանակերտ անմիջապես վրահատարան են տարել: Ներկա պահին վիրահատում են Ավանեսյանին: Վիրավորը վնասվածքն […]

Վերջին 8 տարիներին ՀՀ- ում գրանցվել է 1001 աուտիզմի դեպք

Վերջին 8 տարիներին (2007- 2015թթ) Հայաստանի երկու կլինիկայում 1001 երեխայի մոտ աուտիզմ են ախտորոշել: Այս մասինայսօր լրագրողներիհետ հանդիպման ժամանակ հայտնել է հոգեբույժ Կարինե Լյուլեջյանը. «Ցավոք սրտի, տվյալներ չկան ամբողջ երկրում հիվանդացման մասին»: Լյուլեջյանը նաեւ նշել է, որ այդ երեխաներից բացի, մասնագետներն աշխատել են աուտիզմի ախտանիշներով ուղեկցվող զարգացման այլ խանգարումներ ունեցող մեծ թվով երեխաների հետ: Մասնագետի […]

Փոխոստիկանապետի դստեր քթի անհաջող վիրահատության հետևանքները. «Ժողովուրդ»

«2016 թվականի մարտի 9-ին գրել էինք, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր՝ Լիա Հունանյանի շուրջ աղմուկը չի դադարում: Պարզել էինք, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ունի նաև բժիշկների հետ: Ավելին՝ գործընթացը հասել էր դատարան: Եվ այսպես, Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին […]

Դիզենտերիայի պատճառը եղել է «Ռետրո» լիմոնադի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում օրերս արձանագրված դիզենտերիայի աղբյուրը պարզելու նպատակով` դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում՝ փորձաքննության ենթարկելով վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադը: Լիմոնադի խմբաքանակից (1992 շիշ, 0.5լ) և լիմոնադի արտադրության մեջ օգտագործվող ջրից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում հայտնաբերվել են մանրէաբանական […]

Երեւանի բուժհիմնարկները երեք ամսում սպասարկել են 451046 քաղաքացու

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը ներկայացրել է 2016թ. առաջին եռամսյակի արդյունքները: Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում 451046 քաղաքացի այցելել է քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ. նրանցից  6220-ը ուղեգրվել է ստացիոնար բուժման, 267 քաղաքացի էլ ստացիոնար բուժման ուղեգրում է ստացել աշխատակազմի առողջապահության վարչության կողմից: Շտապօգնությունն սպասարկել է 61886 կանչ։ Այս տարվա առաջին եռամսյակում տրամադրվել է նաև առողջարանային վերականգնողական բուժման […]

Շտապ. երկուամյա Վարդուհու մոտ արյունահոսությունը չի դադարում

Սիրելի ընկերներ, շտապ դեպք է, փոքրիկ հրաշքի կյանքին վտանգ է սպառնում, նա մեր օգնության կարիքն ունի: Խնդրում եմ կարդալ, հնարավորության դեպքում օգնել, եթե ոչ, ապա գոնե տարածել, նախապես շնորհակալ ենք… Երկուամյա Վարդուհին արդեն մի քանի շաբաթ է՝ «Արաբկիր» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, որտեղ էլ նշեց իր ծննդյան օրը: Ծնողներն էլ բաժանմունքի դռների առաջ ամեն վայրկյան […]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները` Հայաստանում են

Հակամանրէային դեղերի նկատմամբ (ՀՄԴ) կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով կազմակերպվող հետազոտության (PoP-study) նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար Հայաստան են ժամանել առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի միջազգային փորձագետներ: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով  միջազգային փորձագետները ՀՀ ԱՆ ՀՄԴ նկատմամբ կայունության դեմ պայքարի հարցերով համակարգող Քրիստինե Գյուրջյանի և այլ […]

Աուտիզմի համաշխարհային օրվան նվիրված հեծանվային երթ կանցկացվի

Աուտիզմի իրազեկման համաշ¬խարհային օրվան նվիրված միջոցառ¬ման շրջանակներում ապրիլի 2-ին` ժամը 13:00-1500 ընկած ժամանա¬կահատվածում Երևանի Շ.Ազնավուրի հրապարակից Աբովյան փող.-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փող.-Մաշտոցի պող.-Կորյունի փող.-Աբովյան փող.-Հանրապետության հրապա¬րակ-Վ.Սարգսյան փող.-Բեյրութի փող.-Արգիշտիի փող. (Երևանի քաղաքապետարան) երթուղով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցությամբ կանցկաց¬վի հեծանվային երթ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Երթի ընթացքում նշված ճանապարհահատվածներին երթևեկության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի