10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հիվանդանոցային պալատները` հայերին Դեր Զոր տեղափոխող պարենային վագոններ

Նկատե՞լ եք, թե ինչ բեսպրեդել է տիրում հիվանդանոցներում։ Անունը դրել են պետպատվեր, անվճար պալատներ և այլն, բայց մեքենայությունների ու արհեստական խոչընդոտների միջոցով, ստիպում են, որ մարդը անպայման կողմնակի ծախսեր ունենա։ Օրինակ՝ պալատների հարցը։ Որ հիվանդանոցը մտնես՝ մի աշխարը լյուքս, կիսալյուքս, վիպ, կիսավիպ ու այլ վճարովի պալատներ կգտնես, իսկ եթե մարդ ես՝ գումար չունես, ուրեմն քեզ […]

«Բժիշկներն ինձ երկրորդ կյանք են պարգևել». շարքային Արման Ավետիսյան

Մայիսի 6-ին Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեծարման և խրախուսման արարողություն էր։ Պարգևատրվել են ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկներ, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերաններ, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներ։ Միջոցառումը կազմակերպել էին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն։ Մինչ միջոցառման մեկնարկը ներկաները ծաղիկներ են խոնարհել ԵՊԲՀ-ի Հաղթանակի հուշաքարի մոտ։ ՀՀԿ […]

Ծնվել է Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը

Այսօր լուսադեմին` ժամը 6-ին ՀՕՄ-ի Ախուրյանի մոր և մանկան կենտրոնում լույս աշխարհ է եկել Թալիշում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի առաջնեկը: Մոր եւ մանկան կենտրոնից Henaran.am-ին տեղեկացրեցին, որ 2.9 կգ քաշով աղջիկ երեխան ծնվել է լուսադմեին, 2.9 կգ քաշով: Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ , թե երեխան եւ թե մայրը իրեն լավ են զգում, չնայած որ […]

Խաչը` նամակի մեջ. հոսպիտալում բացել են նամակները /ֆոտո/

ԼՂՀ-ում տեղակայված Ջաբրաիլի զինվորական հոսպիալում, այս պահին  ծանր վիրավորներ չկան: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ռազմաճակատի հարավարեւելյան թեւում վիրավոր զինվորներին ընդունելու եւ բուժական առաջնահերթ քայլեր կատարելու խնդիրը  դրված է եղել հենց այս հոսպիտալի վրա: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստեց հոսպիտալի հրամանատար Վահան Ոսկանյանը` նշելով, որ հիմնական ծանրաբեռնվածությունն այդ օրերին ընկած է եղել վիրաբուժական բաժանմունքի բժիշկների […]

Ահա թե ինչու է պետք բողկ ուտել

Բողկը մեր սննդակարգում անհրաժեշտ բանջարեղեն է, որը բարելավում է նյութափոխանակությունը եւ մարսողությունը: Այս բանջարեղենը իր մեջ պարունակում է վիտամիններ C, B, կալիումի, կալցիումի, երկաթի եւ ֆոսֆորի աղեր (գերակշռում են հիմնային աղերը), գլիկոզիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ այլն։ Հիպոկրատը բողկն օգտագործել է թոքային հիվանդությունների, ջրգողության դեպքում, Դիոսկորիդը` տեսողության ուժեղացման, հազի հանգստացման համար։ Պլինիոսը համարում է, որ բողկը հալեցնում […]

Պատանիները վաղը կտեղափոխվեն հիվանդասենյակ

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում բուժումը շարունակող 14 և 15 տարեկան պատանիներին այսօր կատարվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ: Տղաների հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով: Կատարվել են երկրորդային կորեկցիաներ մաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբզկի վրա, մյուսի աջ սրունքի հետին մակերեսի: Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տևողության ծանրությանը: Բուժումն ընթանում է նորմալ, հավանական է, որ պատանիները վաղը տեղափոխվեն […]

Վիրավորված զինծառայողի տեսողությունը կվերականգնվի

Քիչ առաջ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի երկրորդ` ձախ աջքի վիրահատությունը: Ինչպես ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ զրույցում նշել է  ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը`  վիրահատությունը բարեհաջող է անցել: Աչքից հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Նշենք, որ վիրավորի  մյուս` աջ […]

Գերմանացի մասնագետների հետ քննարկվել են զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող, ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամանսրեը քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին նաև զինծառայողների ծնողները: Խորհրդակցությանը`  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով  ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ով ևս պատրաստակամություն հայտնեց արտերկիր տեղափոխվելու դեպքում աջակցել տղաների բուժօգնության կազմակերպման գործին: Խորհրդատվությունների նպատակով […]

Ամերիկացի բժիշկները մեղադրվում են ավելի քան 250 հազար մարդու մահվան մեջ

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ երկրում միայն 2015-ին բժիշկների մեղքով 250 հազար մարդ է մահացել, հայտնում է Independent-ը։ Ըստ վիճակագրության՝ բժիշկների մեղքով ամենից շատ կյանքեր են խլվել սիրտ-անոթային հիվանդությունները (611 հազար) եւ քաղցկեղը (585 հազար): Կյանքից հեռանալու պատճառների թվում երրորդ տեղում քրոնիկ շնչառական հիվանդություններն են (145 հազար): Իրենց եզրակացությունները գիտնականներն արել են՝ վերլուծելով 2000 եւ […]

Ավտովթարից տուժած 2 ամյա երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ

Ծովակ գյուղի մոտակայքում երեկ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած երկուսուկես տարեկան երեխան, որը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, այսօր տեղափոխվել է մանկական վնասվածքաբանության բաժանմունք: Պատահարի հետևանքով 2014թ. ուղևորի մոտ մոտ առկա էր աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը գնահատվում է լավ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված