08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Խայծը կուլ մի տվեք

Երբ որ ուզում ես հոտին ցրել, նախ պիտի հովիվներին խփես: Հովիվներին կխփես, աշխատող մարդկանց կվարկաբեկես, իրենց սեփական հոտի առաջ կարժեզրկես ու հոտը կմնա առանց հովիվների: Ու կսկսես խժռել հոտին: Նրանց կկերակրես սուտ բաներով, որ մեռնեն: Կեղտն ու կործանումը կներկայացնես գունավոր թղթերով փաթաթված: Ու մարդիկ խայծը կուտեն: 1700 տարուց ավել Քրիստոսի Հայաստանեայց Առաքելական Սբ. Եկեղեցին հովվել […]

Պահքից հետո վստահ կարող ենք ասել

Եթե մենք Մեծ պահքի քառասուն օրերի ընթացքը անցնենք ճշմարիտ ապաշխարության շրջան, ապա պահքից հետո վստահ կարող ենք ասել. Ես Աստծուն շատ եմ սիրում, հետևաբար… Ի սեր Աստծո չեմ վիրավորում որևէ մեկին, որովհետև հասկացել եմ, որ իմ դիմացինն էլ ունի Աստծո պատկերն ու նմանությունը: Իսկ վիրավորելով իմ նմանին, կվիրավորեմ ինձ ստեղծողին: Ի սեր Աստծո սուտ չեմ […]

Աստվածաշունչը զգուշացնում է այս մեղքերի մասին

Բոլոր հավանական և անհավանական մեղքերը, որրոնք մենք գործում ենք  կամա թե ակամա, դրանց մասին հստակ հրահանգներ կա Աստվածաշնչում: Դատելու վերաբերյալ, ինչը ամենից շատն ենք անում. «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ  դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար։ Մատթ 7:1 Ներելու վերաբերյալ, ինչում շատ ենք […]

Ինչ է ասում Աստվածաշունչը Պահքի մասին

Մեկը հավատում է, թե կարելի է ուտել ամեն բան, իսկ ով տկար է հավատի մեջ, բանջարեղեն է ուտում. ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստված նրան ընդունեց : Հռոմ. 14:2: Որովհետև Աստծո արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ՝ արդարություն և խաղաղություն […]

Ձեզ մեռած համարեք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար

Չգիտե՞ք, թե մենք, որ մկրտվեցինք՝ միանալով Հիսուս Քրիստոսին, մկրտությամբ հաղորդակից դարձանք նրա մահվանը: Այսինքն՝ մկրտությամբ թաղվեցինք նրա հետ միասին և հաղորդ եղանք մահվանը, որպեսզի ինչպես որ Քրիստոս մեռելներից հարություն առավ Հոր փառքով, նույնպես և մենք ապրենք մի նոր կյանքով… Գիտենք, որ մեր միջի հին մարդը խաչակից եղավ նրան, որպեսզի մեռնի մեղանչական մարդը, որպեսզի մենք այլևս […]

Մեծ պահքը ապաշխարության շրջան է

Մեծ պահքը ապաշխարության շրջան է, և ապաշխարությունն անհրաժեշտ է ամեն մարդու: Կարելի է ասել, որ ապաշխարությունը մնայուն ներկայություն է քրիստոնյա հավատացյալի կյանքում: Եկեղեցական օրացույցի համաձայն Բուն Բարեկենդանից հետո` չորեքշաբթի օրը` առավոտյան ժամերգությունից անմիջապես հետո եկեղեցում կատարվում է ապաշխարության կարգ, այսինքն պահք պահողները մասնակցելով ապաշխարության կարգին, օրհնություն են ստանում առավել զորանալու և պահքը շարունակելու: Բայց, քանի […]

Աստվածաշունչը զգուշացնում է

Տեր Աստված ասում է. – Լվացվե՛ք, մաքրվե՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին: Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեցեք, փրկե՛ք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրի կնոջը: – Եկե՛ք խոսենք իրար հետ. եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր […]

Եթե ուզում ես ծոմ պահել. Աստվածաշունչը պարզաբանում է

Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որ չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ ծածուկ է, կհատուցի քեզ»: «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր […]

Ինչպես հաճելի լինել Աստծուն

1 Եղբայրասիրությունը թող հաստատ մնա ձեր մեջ։ 2 Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետեւ դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։ 3 Հիշեցեք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ, հիշեցեք նաեւ չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։ 4 Ամուսմությունն ըստ ամենայնի հարգելի է, եւ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եւ Աստված պիտի դատի շնացողներին եւ պոռնիկներին։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի