23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Ռուբեն Հովսեփյանը հրաշալի զգում էր ժամանակն ու իրականությունը` ձգտելով դրանք առավել ճշմարտացի ու անմիջականորեն արտացոլել գրական ստեղծագործության միջոցով, իրեն հատուկ խորաթափանցությամբ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը լինելուց բացի նա նաեւ […]

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ազատազրկվածների մասնագիտական կրթությունն ապահովելու նախագիծը

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստը: Գործադիրն առաջին ընթերցմամբ 88 կողմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ենթադրում է մասնագիտական ուսուցման կազմակերպում այն անձանց համար, ովքեր ազատազրկված են եղել և ավարտել են պատժի կրումը: Հիշեցնենք՝ փաթեթի նպատակները […]

Խելքս չի կտրում. Մ. Գրիգորյանը` Սեյրան Օհանյանից (վիդեո)

«Չգիտեմ` ով ինչ է ասում, ինչ է ուզում, խելքս չի կտրում, ինքը որ ուզենար քաղաքականության մեջ մտներ, նախարար եղած ժամանակ կմտներ: Ինձ չի թվում, որ ինքն ինչ-որ պաշտոնի ձգտում ուներ»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Դիտարկմանը, թե ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ է հայտարարում քաղաքականություն վերադառնալու մասին, նա […]

Խորհրդարանի այգում հարգանքի տուրք մատուցվեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Այսօր Խորհրդարանի այգում հարգանքի տուրք մատուցվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորները, զոհված գործիչների հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները ծաղիկներ են դրել ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել նրանց հիշատակը։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը […]

Սաղ խաղերը պրծանք, մնաց սարի սմբուլը. գեներալը` Գագիկ Ծառուկյանից (վիդեո)

«Էսօր դրա օրը չի, աղջիկ ջան… սաղ խաղերը պրծանք, մնաց սարի սմբուլը»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ ԲՀԿ հիմնադիր ու նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը հավանաբար վերադառնում է քաղաքականություն, երեկ էլ մի շարք հայտարարություններով է հանդես եկել, այսպես արձագանքեց գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երեկ լրագրողների հետ […]

«Մեր պետականությունը գլխատվեց, Վազգեն Սարգսյանն անփոխարինելի է»

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի միջադեպը լուրջ հարված էր երկրի զարգացմանը: «Դա մեծ հարված էր մեր պետականությանը: Այն գլխատվեց: Ինձ համար փաստ է, որ Վազգեն Սարգսյանն անփոխարինելի է», – լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն ընդգծեց, որ ինքը կարող է հնչեցնել միայն քաղաքական գնահատական: «Ինչքան ինձ տեղյակ է հանցագործները, գոնե […]

Մահացել է Ռուբեն Հովսեփյանը

77 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, գրող Ռուբեն Հովսեփյանը: 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թվականերին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականերին ՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։ Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ /«Որոնումներ», 1965, «Երկու […]

Նաիրիենք իրենց եղբայրներով դրսերում էին պատրաստվել. Մանվել Գրիգորյան (վիդեո)

ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը համոզված է` հոկտեմբերի 27-ին կայացած ոճրագործությունը բացահայտված է: Այսօր գեներալը Եռաբլուր պանթեոնում էր ԵԿՄ մյուս անդամների ուղեկցությամբ, ծաղիկ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին: Լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը հիշեց, որ Վազգեն Սարգսյանը միշտ առաջիններից էր, նրա ավանդը բանակաշինության գործում մոռանալ երբեք չի կարելի: «Թշնամու ձեռի գործ […]

Սիրիայում դպրոցի վրա ավիահարվածի հետեւանքով 22 երեխա է մահացել

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է, որ Սիրիայի Իդլիբ քաղաքի դպրոցի վրա ավիահարվածների հետեւանքով 22 աշակերտ ու 6 ուսուցիչ է մահացել, գրում է РИА Новости-ն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարության մեջ նշվում է, որ դպրոցը մի քանի ավիահարվածի է ենթարկվել։ «Սա ողբերգություն Է, սա չարագործություն Է: Եվ եթե դա միտումնավոր Է արվել՝ պատերազմական հանցագործություն Է»,- ասված Է հայտարարության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված