11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Այսօր ունենք կայացած և ամուր պետական կառույց․ նախագահը շնորհավորել է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Ձեզ է վստահված Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգության և իրավունքների պաշտպանության, երկրում հասարակական կարգի և օրինապահության ամրապնդման կարևորագույն ոլորտը, և դուք արժանապատվորեն եք իրականացնում ձեր առաքելությունը: Ոստիկանության […]

Ոչ մի ռեալ փաստարկ Արամ Մանուկյանը չի կարող բերել. Հակոբ Հակոբյան

«Նորընտիր խորհրդարանի գնահատականը ժողովրդի տված քվեն է, և բոլորս համոզված ենք ու վստահ, որ ընտրություններն անցել են մաքուր, ոչ մի կեղծիք չի եղել, ոչ մի խախտում չի եղել, և մարդիկ կարողացել են իրենց ձայնն իրենց ցանկությամբ տալ որևէ մեկին, իսկ արդյունքում ծնվել է նոր խորհրդարանը»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության գործող […]

Ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում` […]

Ուշադրություն վարորդներին․ Սարալանջը փակ կլինի

Հարգելի համաքաղաքացիներ, սանմաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը երթևեկության համար փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից մինչև Սարի թաղ ընկած ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

«Իշխանությունները կոմպրոմատներով չեն զբաղվում»

«Կատեգորիկ բացառում եմ՝ իմ ընտրարշավի և քարոզչության ընթացքում նման բան եղած լինի: Եթե կարող եք մեկ օրինակ բերել, ես կանդրադառնամ ու ներողություն խնդրեմ»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե կարող է բացառել, որ ինչպես ՀՀԿ-ական ռեյտինգային պատգամավոր Արտակ Սարգսյանի դեմ է կոմպրոմատ հայտնվել, իր դեպքում նման բան […]

Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անունով հրապարակ կլինի

Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարկներից մեկը պաշտոնապես կկոչվի Սողոմոն Թեհլերյանի անունով։ Այդ մասին տեղեկանում ենք The Armenian Weekly-ն։ Հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 21-ին: Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, մի շարք հանրային և քաղաքական դեմքեր, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները կմիավորվեն` պաշտոնապես հայտարարելու հրապարակի անվանափոխության մասին: Միջոցառումը կազմակերպվում է Մարսելի քաղաքապետարանի և Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համատեղ ջանքերով:

Սուրբ Զատիկին ընդառաջ. ինչպե՞ս ընտրել անվտանգ հավկիթ

Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է […]

Կառավարության պարտքը կազմում է 52.3 տոկոս

Կառավարության պարտքը կազմում է 52.3 տոկոս, բայց, այդուհանդերձ, ըստ Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի՝ սա մտահոգիչ չէ։ «Երբ պարտքը 50 տոկոսից անցնում է, մենք այլևս չենք կարող 3 տոկոսից ավելի դեֆիցիտ ունենալ», – ասաց բանախոսը: Վերջինս շեշտեց՝ իր համար շատ ավելի մտահոգիչ է փաստը, որ բյուջեի ծախսերի մեջ արագորեն ավելանում է […]

ՀՀԿ-ն՝ Արտակ Սարգսյանի վերաբերյալ ձայնագրություններից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել լրատվության նյութերը, որոնցում հրապարակված են «Սաս գրուպի» հիմնադիր ու սեփականատեր համարվող, ռեյտինգային պատգամավոր Արտակ Սարգսյանի օգտին հավաքվող ձայների վերաբերյալ ձայնագրությունները, քանի որ դրանք հաստատված չեն: «Ինձ տեղեկացրել են, կուսումնասիրվի՝ արդյոք պատգամավորության թեկնածուն տեղյակ է եղել այդ հավաքից, թե ոչ»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց նա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված