20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տարվա հարսանիքի հերոսների պարը Արցախում (տեսանյութ)

Տարվա հարսանիք անունը ստացած արարողության հերոսների հարսանեկան պարն է հայտնվել համացանցում: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանի հարսանիքը: Արտակի կինն Արմինե Վարդանյանն է: Նա մասնագիտությամբ լրագրող է: Հարսանիքն աչքի է ընկել պարզությամբ, տարազներով ու հայկական ավանդույթների պահպանմամբ: Հարսանիքի քավորը և քավորկինը ԱՀ վարչապետ Արա […]

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Յուրի Խաչատուրովին

Անհրաժեշտ է կատարելագործել խոշոր արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ընթացքում ՀԱՊԿ երկրների օգնության հավաքական արձագանքման մեխանիզմները: Այս մասին նշվել է Մոսկվայում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդիպման ժամանակ: Հայաստանի ԱԻՆ-ից  հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ-պետությունների […]

Իրանում տենդի համաճարակ է․ կան զոհեր

Իրանում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի համաճարակ է, 31 մարդ արդեն վարակվել է։ Այդ մասին նշվու է Իրանի առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրությունում, գրում է eurasiadiary.com-ը։ Նշվում է, որ վարակվածներից 3-ը մահացել են, նրանցից մեկը հղի կին է: Փորձագետները հատուկ հետաքննություն կանցկացնեն՝ բացահայտելու տենդի համաճարակի իրական պատճառը: Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդը՝ սուր, ծանր ընթացքով, տարափոխիկ, հիվանդություն է: Վարակը փոխանցվում է տզերի միջոցով։

Մարդիկ բողոքում են, բողոքում ու նորից հարմարվում (տեսանյութ)

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով` ինչ-որ բան որպեսզի վերականգնվի, ռեալ ազդակներ են պետք, ռեալ փոփոխություն, և որպեսզի մարդկանց հավատն էլ ընտրական գործընթացի նկատմամբ վերականգնվի, մարդիկ պիտի էական փոփոխություններ տեսնեն: «Ընտրական գործընթացները դադարել են մարդկանց մեծ հուզմունքներ պատճառել, հասարակությունն իր կյանքով ապրում է, բայց մարդիկ իրենց դերն ու նշանակությունը չեն զգում առանձնապես»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա` խոսելով […]

Լուրջ փոփոխություններ

Կրթության եւ գիտության նախարարությունը մտադրություն ունի փոփոխություններ անել միասնական քննությունների համակարգում եւ հնարավորություն տալ դիմորդներին տարվա ընթացքում երկու անգամ հանձնել այդ քննությունները:  ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է , որ ընդհանուր առմամբ նախատեսում են կատարել 3 բարեփոխում այս ոլորտում: «Նախ եւ առաջ մտածում ենք պահել առաջին հայտի գերակայության սկզբունքը: Շատ են դեպքերը, […]

Ստեփանակերտն էլ է նշանառության տակ, Բաքուն էլ

«Մենք պետք է ցանկացած հարցում սատար կանգնենք բանակին, լինենք բանակում եւ համարենք նրա զինվորը, քանի որ այն մեր ապագա հաղթանակների եւ հաջողությունների գրավականն է»,-լրագրողներին ասել է Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: «Ես ողջունում եմ համանախագահների այցն Արցախ, բայց ես  միշտ ասել եմ, որ բանկացություններ չկան, կան հանդիպումներ: Եթե չկա վերջնական փաստաթուղթ, որը պետք է ներկայացնի Արցախի […]

Լուրջ սպառնալիք. Իրանում դա բաց տեքս­տով ասվել էր Վիգեն Սարգսյանին. 168 Ժամ

Տարածաշրջանային հետազոտություն­ների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի կարծի­քով Արցախի վերաբերյալ ՀՀ-ի կողմից կոնկ­րետ քայլեր չեն արվում, իսկ արված քայլերն էլ, ըստ նրա բավարար չեն: «Բավարար չեն այն քայլերը, որոնք ՀՀ իշխանություններն անում են իրենց իսկ հռչակած քաղաքակա­նությունն իրագործելու համար, այսինքն’ որ Արցախը պետք է լինի թե հակամարտության, թե կարգավորման կողմ: Այստեղ հսկայական ռեզերվներ կան, որոնք […]

ՀՎԿ-ն «դարձի է եկել»

Շուրջ 7-8 ամիս Գյումրու ավագանու նիստերը բոյկոտող երեք խմբակցություններից մեկը՝ «Հայկական վերածնունդը», երեկ ներկայացել է ավագանու նիստին։ Ըստ մամուլում  շրջանառվող տեղեկությունների՝  «Բարգավաճ Հայաստան» եւ «ԳԱԼԱ» խմբակցությունները դեևս  շարունակում են բոյկոտը։ Մամուլը գրում է՝  ՀՎԿ-ն  «համաձայնության» է  եկել Բալասանյանների ընտանիքի հետ, եւ վերադարձն այնքան էլ անշահախնդիր չէ: Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում ՀՎԿ  մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը   […]

Վարչապետի հրաժարակա ՞ն

«Մամուլը հազար ու մի տեղեկություն կարող է հրապարակ գցել: Վարչապետը մեր կուսակցության նախագահի առաջին տեղակալն է, կուսակցությունն առաջարկել է նրան վարչապետի պաշտոնում խորհրդի նիստի ժամանակ, նախագահը հաստատել է, հետևաբար մենք հաջողություն ենք մաղթում բոլոր գործերում Կառավարությանը վարչապետի գլխավորությամբ, ի՞նչ հրաժարական»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե վարչապետը չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված