«Ավիափոխադրումներ կարելի է անել այն դեպքում, երբ այլ ելք չի լինում» /տեսանյութ/
«Երկաթուղին միակ տրանսպորտային ճանապարհը չէ, որի միջոցով մենք համագործակցում ենք ԵՏՄ երկրների հետ: Եթե այդպես լիներ, մեր տնտեսությունը պարզապես կաթվածահար կլիներ: Այլընտրանքն այն է, որը նոր պիտի ստեղծվի, իսկ լաստանավերով փոխադրումներ իրականացրելը բոլորովին էլ այլընտրանք չէ, որն այսօր մե առաջարկում են», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեակետ հայտնեց «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
Վերջինս շեշտեց՝ հեռուստաընկերությամբ հաճախ էին ներկայացնում, թե ինչպես են Լարսում մեքենաները կիլոմետրերով հերթ կանգնում: Բայց հիմա արդեն մեկ օր են հերթ կանգնում: Ըստ բանախոսի՝ սա եղի ունեցավ այն բանից հետո, երբ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները վատթարացան:
«Դրանից, փաստսորեն, մենք շահեցինք: Լարսը որպես տրանսպորտային կոմունիկացիա դիտարկելը ճիշտ չէ: Դա ռազմական նշանակության ճանապարհ է եղել: Իսկ հիմա դա հանգամանքներից ելնելով է դարձել բերնափոխադրումների համար նախատեսված ճանապարհ: Ամեն դեպքում, այս էտապում, հաշվի առնելով այն, որ մենք անդամակցում ենք ԵՏՄ-ին, դա մեզ հնարավորություն է տալիս օգտագործել փոխադարձ շահերը. այժմ հնարվորություն է ընձեռվել Աբխազիայով անցնող բեռնափոխադրումների ճանապարհ ստեղծել»:
Գագիկ Աղաջանյանը հույս հայտնեց, որ ՌԴ-ն կբանակցի Վրաստանի հետ այս ուղղույամբ ու , միգուցե, այդ գաղափարը կյանքի կոչվի, ապա հավելեց՝ նրանք, ովքեր ասում են՝ ավիափոխադրումները ևս կարող են ձեռնտու լինել, սխալվում են:
«Ավիափոխադրումներ կարելի է անել այն դեպքում, երբ այլ ելք, այլ ճանապարհ չկա, քանի որ դա բացարձակապես ձեռնտու չէ բեռնափոխդրումներ անելու համար», – նշեց բանախոսը: