04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Թոշակի է պետք ուղարկել. Առավոտ

Երբ ես գրում էի երեք սերունդների մասին` մա­քուր խորհրդային, կիսախորհրդային [մեր] եւ ան­կախական [երիտասարդ], ես նկատի չունեի, որ աոաջին երկուսը արժանիքներ կամ ծառայություններ չունեն: Խոսքս «լավի» ու «վատի» մասին չէ, խնդիրը այսօրվան համահունչ մտածողության առ­կայությունն է եւ բացակայությունը: Փոքր-ինչ պար­զեցնելով կարելի է, օրինակ, ասել, որ ավագ սե­րունդը կարծում է, որ պետք է շարունակել ռուսնե­րից մուրալ իրենց […]

Ինչու է տագնապում ՀՀԿ-ն. Հրապարակ

Նոր Սահմանադրության համաձայն Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը: Իշխող ՀՀԿ-ականները վերջերս հաճախ են տագնապ հնչեցնում, թե պետք է անպայման հասցնել: Աստված չանի` չընդունվի մինչեւ հունիսի 1-ը: Այդ դեպքում մեզ սպառնում է «սահմանադրական ճգնաժամ: Իսկ ի՞նչ է սահմանադրական ճգնաժամը, ինչո՞ւ է այն այդքան սարսափելի, եւ ինչպե՞ս կարելի Է այն հաղթահարել: Աժ իրավաբան-պատգամավոր Էդմոն […]

Բեռլինն անհանգստացած է ԼՂ-ում բռնության նոր աճի դեպքերից

Բեռլինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում բռնության նոր աճի դեպքերից: Նման հայտարարություն է արել Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, գրում է РИА Новости-ն։ «Մենք մեծագույն տագնապով ենք ընդունում ապացույցները, որոնք ցույց են տալիս, որ ռազմական լարում կա հակամարտության կողմերի շփման գծում: Որպես ԵԱՀԿ-ի նախագահ, մենք երկու կողմից հետեւողականորեն կոչ ենք անում քայլեր ձեռնարկել նոր լարվածությունից խուսափելու համար», — ասել […]

Ինչու որոշեցին զոհաբերել Միհրան Պողոսյանին. Հայկական Ժամանակ

ԱՆ Դատական ակտերի Իարկադիր կատարման արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից Պանամայի օֆշորային գոտում ընկերություն գրանցելու փաստը վաղուց է հայտնի եղել Հայաստանի իշխանություններին: Պողոսյանը փորձել Է իր ստվերային եկամուտները թաքցնել ոչ միայն հարկայինից, այլեւ իշխանությունից: Հայտնաբերելուց հետո իշխանությունները փորձել են պատժել Միհրան Պողոսյանին ոչ թե օֆշորում ընկերություն ունենալու, այլեւ իրենցից եկամուտները թաքցնելու համար, բայց նրա […]

Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակին

Լրանում է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի մահվան 88-րդ տարելիցը. 1928 թվականի մայիսի 7-ին, Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ` Ա. Սպենդիարյանի աճյունն ամփոփվեց ճարտարապետի նախագծով կառուցվող Ժողտան (այժմ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) հարակից պուրակում: Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, ճարտարապետն իր անձնական ծախսերով էր հոգում շիրիմի մոտ ծաղիկների աճեցումն ու խնամքը: […]

Ո՞րը կուզեք՝ լինել Աստուծո սիրելի զավակ, թե՞մեղքի գերի

Եթե ուզում էք ապրել Աստուծո համար, ապա պիտի մեռնեք մեղքի համար: Եթե ուզում էք ապրել մեղքով, ապա կմեռնեք Աստուծո համար: Մի զարմացեք այս խոսքերի վրա: Պողոս առաքյալն ասում է, «եթէ ըստ մարմնի ապրէք, կը մեռնէք. իսկ եթէ Հոգով մարմնի գործերը սպանէք, կ՚ապրէք. որովհետեւ նրանք, որ առաջնորդւում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ» (Հռ 8:13,14): […]

Երեւանում հյուրանոցների հիթ-շքերթ է․ Հրապարակ

Երեւանի կենտրոնում շուտով հյուրանոցների հիթ-շքերթ է լինելու: Պուշկինի փողոցով քայլելիս՝ գրեթե յուրաքանչյուր խաչմերուկում ականատես ես լինում շինարարական եռուզեռի՝ նոր հյուրանոցներ են կառուցում: Առաջինն Աբովյան-Պուշկին խաչմերուկինն է, որը տարիներ շարունակ կիսակառույց էր, իսկ վերջին ամիսներին թափով շինարարություն է ընթանում, եւ անգամ 3-4 հարկ է ավելացվել շենքին: Ասում են՝ նոր սեփականատերը Սերգեյ Համբարձումյանն է: Երկրորդը Տերյան 11 […]

Մենք ուշացել ենք, պետք էր դեռ անցյալ տարի ճանաչել Ցեղասպանությունը. Բունդեսթագի փոխնախագահ

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը: Թուրքիայի հայկական «Ակոս» թերթը թեմայի շուրջ զրուցել է Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ, «Կանաչների» կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթի հետ: Անդրադառնալով այն հանգամանքին, որ Բեռլինում Թուրքիայի դեսպանը զգուշացրել է բունդեսթագին՝ չճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ «օտար խորհրդարանը իրավասու չէ որոշելու՝ դա ցեղասպանություն է եղել, թե ոչ», Ռոթը ասել […]

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված