Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակին
Լրանում է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի մահվան 88-րդ տարելիցը. 1928 թվականի մայիսի 7-ին, Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ` Ա. Սպենդիարյանի աճյունն ամփոփվեց ճարտարապետի նախագծով կառուցվող Ժողտան (այժմ` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) հարակից պուրակում:
Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, ճարտարապետն իր անձնական ծախսերով էր հոգում շիրիմի մոտ ծաղիկների աճեցումն ու խնամքը: Հետևելով մեծ արվեստագետի այս օրինակին` ս. թ. մայիսի 7-ին, ժամը 13:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից պուրակում, անվանի մտավորականներն ու արվեստագետները խորհրդանշական վարդեր կտնկեն կոմպոզիտորի շիրիմին:
Հիշատակի արարողությանը` կոմպոզիտորի անունը կրող երաժշտական մասնագիտական դպրոցի սաների կատարմամբ կհնչեն Ա. Սպենդիարյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:
Միջոցառումը նախաձեռնել է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը: