26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Որտե՞ղ են ամանորը նշում Հովհաննիսյանները

”Երազանքներով լի, ցավերով լի, բարձրունքներով լի ու անսպասելի իրադաձություններով լի տարի էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տիկին Արմենուհին` ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը: ”Այս տարի դուրս եկանք ավելի ուժեղացած, համոզմունքով, որ պետք է շարունակենք մեր պայքարը, պետք է լինենք ժողովրդի կողիքն, ամեն ինչ անենք, որ մեր երկիրը դառնա այն երկիրը, որտեղից ոչ թե մարդիկ հազարներով լքեն, […]

Աշխարհը եւ Ամանորը շարքից. Կուբա

Ամանորը, ինչպես մնացած բոլոր տոները, Կուբան նշում է չափազանց ուրախ։ Նոր տարվա գալուստից առաջ կուբացիները ջրով են լցնում բոլոր սափորները, դույլերը, թասերն ու ամանները եւ երբ ժամացույցի սլաքը կանգնում է 12-ի վրա, ջուրը դուրս են շփում պատուհաններից։ Դա նշանակում է, որ հին տարին հեռանում է եւ նրան մաղթում են ջրի պես մաքուր ճանապարհ։ Բացի այդ, […]

Ռուստամյանի ամանորյա խորհուրդը /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով` 2013-ը քաղաքական առումով տխուր տարի էր: Ռոսւտամյանը տարին ամփոփեց Henaran.am-ի հետ զրույցում, պատմեց, թե ինչպես է նշում ամանորը, ում հետ ու որտեղ: ՀՅԴ պատգամավորը նաև հետևյալ խորհուրդն է տալիս. ”Պետք է շատ զգույշ լինել ճոխ սեղաններից, որովհետև ամանորին դրանք առանձնապես չեն տարբերվում իրարից, մի քիչ այս կողմ, մի […]

Անգլիացի ֆուտբոլիստը Սանտա Կլաուսի դերում

Անգլիայի ազգային հավաքականի եւ ՛՛Մանչեսթեր Յունայթեդի՛՛ պաշտպան Ռիո Ֆերդինանդը իր տեղը կորցրել է մանկունյացիների հիմնական կազմում: Նա անցկացրել է ընդամենը 7 հանդիպում: գուցե պատճառը դա է, որ ֆուտբոլիստը սկսել է իրեն փորձել նոր դերում:  Այս անգամ ճանաչված անգլիացին իրեն փորձել է Սանտա Կլաուսի դերում:

Ծնողները չեն կարող նվերներ գնել, երեխաները սպասում են /վիդեո/

Երևանի Արցախի փողոցի հանրակացարաններում բնակվող երեխաներին քիչ բան է հարկավոր՝ երազելու համար: Ու թեև նրանց ծնողները ցանկանում  են քիչ թե շատ գեղեցիկ սեղան ունենալու մասին, երեխաները հավատում են Ձմեռ պապիկի գոյությանը: Henaran.am-ի թղթակիցը զրուցեց նրանց հետ: Նրանց մանկական աչքերում այնքան շատ էր հավատը, որ հավանաբար Ձմեռ պապին հեռու-հեռավոր Լապլանդիայից հատուկ կգա նրանց շնորհավորելու: Նրանց ծնողները […]

Միգուցե ճիշտը լռելն է

ՀՅԴ անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Միգուցե ճիշտը լռե՞լն է։ Հաստատ՝ ճիշտը լռելն է…  Բառերն արժեզրկվել են, չարչրկվել, մաշվել, մեր ձեռքը կրակն ընկել… Ձեռքբերումներ… Ծիծաղելի է… Էդ բառը դիսոնանսի մեջ է մեր իրականության հետ։ Ու հարցեր… Նույն հարցերը՝ բոլոր ժամանակներում: Մեզ ցավալիորեն հետապնդող, ճակատագիր ու ամոթ դարձած հարցերը՝ ի՞նչ անել, ո՞րն […]

3 օրվա ընթացքում 26 ՃՏՊ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2-ով նվազել է, իսկ վթարների և մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել 2-ով և 12-ով:

Հարբած Սանտա Կլաուսը սահնակով վթարի է ենթարկվել /ֆոտո/

Լեհաստանում հարբած Սանտա Կլաուսն ու նրա ուղեկցորդուհին հայտնվել են հիվանդանոցում ճանապարհատրանսպորտային պատահարից հետո: Հետաքննության տվյալներով` Սանտա Կլաուսն ու աղջիկը եղել են սահնակով: 51-ամյա Սանտան եւ 31-ամյա ուղեկցորդուհին ողջունելիս են եղել հավաքվածներին ու շնորհավորել են Ամանորի կապակցությամբ, սակայն ավտոմեքենայի ազդանշանի ձայնից ձին վախեցել է եւ սկսել արագ վազել, ինչի հետեւանքով նրանք բախվել են պատին: 

Հրդեհ հյուրանոցում

Հունվարի 3-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող ”Ռիցար” հյուրանոցային համալիրի տանիքում:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն:Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել` 01.44-ին:Այրվել է հյուրանոցին կից լվացքատան տանիքից 6 քմ հատված և կախիչներ:

Արամ MP3-ի թանկարժեք նվերը կնոջը /վիդեո/

”Վիտամին” ակումբի տղաները ամանորը աշխատավայրում են նշում, ապա տանը, հետո` դարձյալ միասին: Henaran.am-ին պատմեց Արամ MP3-ն: Արամը կարծում է, որ ամանորյա նվերները պետք է մի քիչ թանկարժեք լինեն, որ տարբերվեն:  Իսկ  որն է այն Արամի դեպքում` դիտեք տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ