27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Facebook-ը 10 տարեկան է

Այսօր` փետրվարի 4-ին, լրանում է Facebook սոցիալական կայքի 10-ամյակը: 2004-ի հենց այս օրը Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգը եւ իր ընկերները  նոր սոցիալական ցանց դրեցին շրջանառության մեջ, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Երկրորդ կուրսի ուսանող Մարկ Ցուկենբերգի գլխում հղացել էր ստեղծել մի վայր, որտեղ ուսանողները կարող են օնլայն շփում ունենալ միմյանց հետ: Սկզբում կայքը կոչվում էր […]

Ինչպիսի եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում փետրվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին կդիտվի մառախուղ:  Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ արագությամբ: Երևանում փետրվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի -4 աստիճան, փետրվարի 6-ին` -2, փետրվարի 7-ին` +2, փետրվարի 8-ին` +4 աստիճան:

Սպանությունից հետո “կյանքի իմաստը բացվել է”. մանրամասներ մոսկովյան դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից /վիդեո/

Ռուսական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են ճշտել Մոսկվայի Օտրադնոյե շրջանի համար 263 դպրոցում տեղի ունեցած սպանության մասին: Հիշեցնենք, որ դպրոցի բարձր դասարանի աշակերտներից մեկը զենքով մտել էր դպրոց, գերի վերցրել մի դասարան երեխաների, ապա սպանել ուսուցչին ու ոստիկանի: Քննության տվյալներով` աշակերտը հանցագործության պահին եղել է հոգեկան սուր խանգարման վիճակում: Երբ Սերգեյ Գորդեեւը կրակել ու սպանել է […]

Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրությունների

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, եթե դա երկրում առաջացած իրավիճակի լուծման միակ տարբերակն է: Այս մասին ICTV-ի եթերում հայտնել է Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ, «Ռեգիոնների կուսակցության» անդամ Յուրի Միրոշնիչենկոն, տեղեկացնում է РИА Новости-ն։ «Նախագահն ասել է. «Եթե մենք՝ քաղաքական գործիչներս, չենք կարողանում համաձայնության գալ, ապա ստեղծված իրավիճակը շտկելու միակ ժողովրդավար տարբերակն […]

Գլխավոր դատախազը չի զեկուցի՞. Իրատես de facto

Դավիթ Հարությունյանի գործուն աջակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին իր “դուռը” բերելու հաշվետվություն ներկայացնելու օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում  բարձրացնել ԱԺ դերակատարությունը: “Իրատես de facto”-ի տեղեկություններով` նախնական ցանկություն է եղել նաեւ հասնելու նրան, որ Կենտրոնական բանկի ու Վերահսկիչ պալատի հաշվետվությունները եւս խորհրդարանական քվեարկությամբ հաստատվեն: Իսկ տվյալ դեպքում նպատակն այն էր, որ Գեւորգ Կոստանյանը գա, զեկուցի պատգամավորներին, ընդդիմադիրներն […]

Սպարտակը պատմել է. Ժողովուրդ

Չնայած Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին, մեղադրանք է առաջադրվել քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձանատան մոտ հնչեցրած սպառանալիքների համար, Սաօրատակը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում կատարվածը շառ ու փորձանք է համարում: Ըստ Սպարատակի իքնը ոստիկանությունում պատմել է ամեն ինչ: “Ասել եմ, թե այդ ժամին որտեղ եմ եղել, որ ես այդ ամենի հետ կապ չունեմ”,-ասել է նա: […]

Արարատ Առաքելյանը պայմանագիր ստորագրեց ”Ալաշկերտի” հետ

Երեկ ”Ալաշկերտն” Անթալիայից վերադարձավ Երեւան: Թիմի կազմում համալրում է եղել՝ ի դեմս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանի: Վերջինս ուսումնամարզական հավաքի օրերին Անթալիայում միացել էր ”Ալաշկերտին” և Երեւան ժամանելուն պես պայմանագիր ստորագրեց ակումբի հետ: Հիշեցնենք, որ փորձառու ֆուտբոլիստը, ով երեք օր առաջ նշեց իր 30-ամյակը, ընթացիկ առաջնության աշնանային հատվածն անցկացրել էր Կապանի ”Գանձասարում”:  Արարատն իր […]

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Մամիկոն Խոջայանին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության անդամները նախօրեին այցելել են օրերս Ադրբեջանի սահմանը պատահմամբ անցած, Տավուշի մարզի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանին, տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: Այցի ժամանակ Խոջոյանին տեղեկատվություն են հաղորդել նրա ընտանիքի մասին:

Սասուն Միքայելյանը դավաճա՞ն. Իրավունք

Ըստ ՀԱԿԿ-ին մոտ կանգնած “Իրավունք”-ի աղբյուրի` այդտեղ ահավոր հիասթափված են “Սասուն” ջոկատի հրամանատար, 2008-ին ՀԱԿ-ին միացած եւ դրա հետեւանքով բանտում հայտնված Սասուն Միքայելյանի այն հայտարարությունից, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ “Ժառանգություն”-ը սպասարկում են Ռոբերտ Քոչարյանի շահերը: Ասում են, որ նույնիսկ տրամադրություն կար հարցազրույցներում կամ այլ հրապարակային ելույթներում դատապարտել են Միքայելյանի հայտարարությունը եւ ընդհուպ նրան դավաճան […]

Նախագահի հետ` նույն ինքնաթիռում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, երեկ առավոտյան, երբ Գագիկ Ծառուկյանը յուր մեծությունն առել ու եկել էր մահկանացուների խորհրդարան, նույն ժամին հայոց օլիմպիականներին Սոչի տանող ինքնաթիռը՝ նախկին սպորտի նախարար, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի “գլխավորությամբ”, պատրաստվում էր թռիչքի։  Վերջինս նախեւառաջ Սոչի էր մեկնում, որպեսզի մեր “թագավորներին” Սոչիի “գետնին” վրա Հայաստանից դիմավորող լինի։ Բանն այն է, որ այս անգամ ԱԱԽ անդամ Գագիկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված