Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ՃՈ նոր պետին
Հոկտեմբերի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին: Անդրադառնալով կադրային փոփոխությանը՝ ոստիկանության պետը կադրային քաղաքականությունը կարևորեց որպես բարեփոխումների սկզբունքային բաղադրիչ, ընդգծելով, որ համակարգի վերափոխման հաջողությունը գերազանցապես պայմանավորված է պրոֆեսիոնալ և արդի գաղափարախոսությունը կրող ոստիկանի աշխատանքով: Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև, որ բարեփոխումների երկրորդ փուլը հաջողություն կարող է ունենալ […]





































