Ֆրանցիսկոս պապը խնդրել է
Քրիստոնեական միավորության խթանման պապական խորհրդի նախագահ Կուրտ Կոխն այսօր մասնակցում էր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: Նա հայտնեց, որ Ֆրանցիսկոս պապը խնդրել է իրեն գտնվել այստեղ: «Հարյուրամյակ է անցել այն սարսափելի ջարդերից հետո, որի ժամանակ բազմաթիվ մարդիկ զոհվեցին, Քրիստոսի անունի համար ընդունեցին մարտիրոսություն, նահատակություն: Չկա որևէ հայ ընտանիք, որ չի կորցրել իր հարազատներին այս ողբերգության հետևանքով»,-ասաց նա: […]