27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“YouTube”-ը կփակվի 10 տարով /վիդեո/

Ապրիլի 1-ին նշվում է Ծիծաղի օրը: Այս առիթով հավանաբար ամենահնարամիտ կատակով է հանդես եկել “Youtube” հոսթինգը, որի պաշտոնական բլոգում մարտի 31-ին հայտնվել էր մի հայտարարություն, ըստ որի ապրիլի 1-ի կեսգիշերից կայքն անհասանելի կլինի:

հայտարարության մեջ նշվել է, որ այն փակ կլինի 10 տարի, որպեսզի ղեկավարությունը կարողանա ընտրել հաղթողին` բոլոր ներբեռնված հոլովակներից: Ներկայացուցիչները նշել են, որ 8 տարվա աշխատանքի ընթացքում իրենց վերջապես հաջողվել է հավաքել անհրաժեշտ քանակությամբ նյութեր, որպեսզի սկսեն ընտրել լավագույնները: “Ընդ որում, Psy “Gangnam Style” հոլովակը, որը 1,5 մլրդ դիտում է ունեցել, նույն հնարավորությունները կունենա, ինչ որ որեւէ սիրողական հոլովակ, որը 40 դիտում է ունեցել”,-հավաստիացրել է ընկերության գլխավոր տնօրեն Սալար Կամանգարը: Օգտատերերին խորհուրդ է տրվել անմիջապես դիտել սիրելի հոլովակները, քանի դեռ պորտալը չի փակվել: 

Որոշ մեկնաբաններ համոզված են, որ դա ապրիլմեկյան կատակ է, մյուսներն էլ մտահոգ են եւ փորձում են ստուգել` արդյոք դա իսկապես կատակ է: 

“YouTube” վիդեոհոսթինգն ստեղծվել է 2005-ին, 2006-ին այն գնեց “Google” ընկերությունը 1.65 մլրդ դոլարով: Մարտի 20-ին ընկերությունը հայտարարեց, որ վիդեոհոսթինգի  ամսական աուդիտորիան 1 մլրդ-ի է հասել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ