29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ջուսը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց …

image_9890

Կանանց միամսյակին երգչուհի Ջուսը նվերներ ստացել է. “Նվերներ շատ եմ ստացել. օրինակ` իմ լավ ընկեր Գուժը, ով հանդիսանում է իմ նոր  “STOP”  զուգերգի  հեղինակը, որի հետ և երգեցի այս երգը, ինձ  նվիրեց շատ գեղեցիկ մի վզնոց, որը ինձ շատ դուր եկավ”:

Մի փոքր  բացելով չակերտները՝ Ջուսը  շեշտեց. “Ամենաթանկ նվերը դեռ  առջևում է… ցանկացած կին լիարժեք է՝ տղամարդու  հետ թե առանց նրա, եթե  նա  ուժեղ  կին է, ապա  երկու պարագայում էլ  լիարժեք  է”:

Henaran.am-ի այն հարցմանը, թե  որ  քաղաքական կուսակցությանն է սատարում, Ջուսը ընդգծեց. ՛՛Ես  սատարում եմ  այն քաղաքական ուժին, որի իրականացրած աշխատանքները արդիական են  և  նպաստում են  Հայաստանի  զարգացմանը, ինչպես  արտաքին, այնպես  էլ  ներքին քաղաքական դաշտում, երկրում ճիշտ ռազմավարություն է` Առաջ Հայաստան:

Հարցին արդյո՞ք կցանկանար քաղաքականություն մտել, Ջուսը պատասխանեց. “Բնականաբար ոչ,   քաղաքականությունը  իմը չէ, ես ի ծնե  արտիստ եմ  և ամեն ինչ  անում եմ, որ  ճիշտ  օգտագործեմ Աստծու  կողմից  տրված շնորքը”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ