26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Առաջարկում են հրաժարվել շներին մորթելուց

Թափառող կենդանիների զանգվածային սպանդը հանգեցնում է մյուսների ագրեսիվությանը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Փրկենք կենդանիներին’’ հասարակական կազմակերության նախագահ Նունե Մեհրաբյանը:

Նրա խոսքով` գումարները, որոնք դուրս են գրվում կենդանիների ստերջացման անվան տակ, պարզապես փոշիացվում են: ‘’Մենք չենք ապրում ջունգլիներում, որտեղ մասայական սպանդ լինի: Այդ կերպ սպանելով կենդանիներին, հանգում ենք մի փաստի, որ մյուսներն ագրեսիվանում են: Մեր փոքր քաղաքում կա շատ լուրջ խնդիր: Քաղաքացիների մի մեծ զանգված բողոքում է շների կաղկանձից, որոնց սպանում են’’,- ասաց Նունե Մեհրաբյանը:

Նա առաջարկում է կատարել զանգվածային ստերջացում: Ըստ այդմ, կվերանա թափառող կենդանիների բազմացումը, և առանց սպանդի մի քանի տարի անց քաղաքում կվերանան թափառող կենդանիները: Բանախոսը նկատեց, որ ստերջացման արդյունավետությունը կերեւա 7-8 տարի հետո։ Այն եռակի անգամ թանկ է կրակելուց, փոխարենը կխուսափենք կենդանիներին մորթելուց:

Գարնանը թափառող կենդանիների հիմնախնդիրներն ավելի են սրվում, իսկ զանգվածային սպանդը հանգեցնում է նրանց բազմացմանը և ագրեսիվությանը:

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող բանախոսը նշեց, որ պետությունը տարեկան 180 մլն դրամ է հատկացնում ‘’Յունիգրաֆ իքս’’ կազմակերպությանը` թափառող շների դեմ պայքարի համար։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ