27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Եվրատեսիլի” սեքսուալ գրավչությունը

“Ադրբեջանը “Եվրատեսիլ” երգի մրցույթը համարում է  հնարավորություն` ցույց տալու, որ կարող է աշխարհին ավելին առաջարկել, քան նավթը”: Այս մասին գրում է “TIME”-ի  լոնդոնյան գրասենյակի աշխատակից Ուիլյամ Լի Ադամսը:

Հեղինակը նկատում է, որ քննադատները ծաղրում են “Եվրատեսիլ“-ը` անվանելով այն ‘մշակութային Չեռնոբիլ”, որտեղ սեքսուալ գրավչությունն ավելի առաջնահերթ է, քան երաժշտական ունակությունները:

Ըստ Լի Ադամսի` սրանում որոշակի ճշմարտություն կա: Սակայն, եթե մյուս կողմից դիտարկենք, մրցույթը, որին հետեւում է ավելի քան 100 միլիոն հադիսատես, բարոմետր է հանդիսանում Եվրոպայի եւ ներքին հակամարտությունների համար, որոնց հետ բախվում է մայրցամաքը:

“Ադրբեջանը, որը միլիոններ է ներդրել մրցույթի համար, հույս ունի դրա շնորհիվ իր վարկանիշը բարձրացնել Արեւմուտքում: Այն բանից հետո, երբ ադրբեջանցի գրեթե ոչ հայտնի երգիչներ  Էլլը եւ Նիկկին հաղթեցին “Եվրատեսիլում“, ինչի շնորհիվ էլ հնարավոր դարձավ մրցույթն Ադրբեջանում անցկացնել, “Եվրատեսիլի” տեղեկատվական միջոցների ներկայացուցիչները երազում էին հաշտեցման մասին. Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա Բաքվում, բոլոր կծափահարեն եւ թշնամությունը կկորչի:

Մյուս երկրներն էլ իրենց հերթին կնպաստեն դրան: Ֆրանսիական պատվիրակության անդամները, որոնք պատասխանատու են երգչի եւ երգի ընտրության համար, ինձ հետ զրույցի ընթացքում խոստովանեցին, որ մտադիր են Ֆրանսիային դրդել` որպես մրցույթի մասնակից ընտրել հայկական ծագումով ֆրանսիացու, ինչպիսիք են Սիլվի Վարդանը, Շառլ Ազնավուրը:

Այս գարնանը Ադրբեջանը փոփոխություններ կատարեց իր վիզային ռեժիմում, հեշտացվեց արտասահմանցիների մուտքը երկիր, այդ թվում եւ հայերի, որոնց արգելված էր մուտքն այդ երկիր”,-գրում է “Time”-ը եւ հավելում, որ երբ հայերը անհանգստություն են հայտնել իրենց մասնակցի անվտանգության կապակցությամբ, ադրբեջանցիները երաշխավորել են, որ բոլոր մասնակիցների, ինչպես նաեւ  հայերի, անվտանգությունն ապահոված է իրենց երկիր երկշաբթյա այցի ընթացքում:

“Սակայն երբ փետրվարին ադրբեջանցիների կողմից հայ զինվոր սպանվեց, 22 հայ երաժիշտներ, ներառյալ “Եվրատեսիլին” մասնակցած երգիչները, ստորագրեցին այն նամակի ներքո, ըստ որի Հայաստանը հրաժարվեց մասնակցել մրցույթին:

2009-ին “Եվրատեսիլի” վիդեո-բացիկներում, որը ցուցադրվում է մասնակիցների` բեմ դուրս գալուց առաջ, երեւում են երկրի ամենահայտնի վայրերը կամ հուշարձանները: Հայաստանի հոլովակում օգտագործվել էր “Մենք ենք, մեր սարերը” հուշարձանը, որ գտնվում է Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանցիները բողոքել էին եվրոպական հեռարձակող միությանը` պահանջելով մինչ մրցույթի եզրափակիչը կադրը հանել հոլովակից: Հայաստանը թույլ չտվեց դա անել, ավելին, քվեարկության ներկայացման ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշո Հարությունյանը հայտնվեց նույն հուշարձանի ֆոնի վրա` Լեռնային Ղարաբաղի դրոշով:

Սա ավելի սրեց դրությունն Ադրբեջանում: Քվեարկությունից հետո Ադրբեջանի Ազգային անվտանգության կոմիտե կանչվեցին բոլոր այն մարդիկ, ովքեր քվեարկել էին Հայաստանի օգտին:

Նույնիսկ մանկական “Եվրատեսիլ” մրցույթը, որին երեխաներ են մասնակցում, ապահովագրված չէ կոնֆլիկտներից:  2010-ին Մինսկում անցկացվող մրցույթի ժամանակ, երբ պարզ է դարձել, որ հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը, Ադրբեջանում մրցույթի հեռարձակումն անջատվել է”,-գրում է հեղինակավոր պարբերականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ