24 Օգոստոսի, Saturday, 2019

Հայոց արծիվը նախագահին չի քծնվում եւ նողկանք է ապրում, երբ Ասրյանին համեմատում են Հիտլերի հետ. Հայացք

image_9841

Պատասխանելով “Հայացք” օրաթերթի թղթակցի հարցերին` ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանն ասել է, որ ինքը  համյանքներ չի մտնում որպես կառավարության անդամ, այլ որպես ՀԿ-ի նախագահ, եւ նրա հանդիպումից հետո մարդիկ պատրաստ են խրամատներ գնալ: Թղթակցի այն հարցին, թե  Ձեր եռամիասնության արժեհամակարգը վերածել եք քառամիասնության, այն է` “Հայոց պետականություն, Ազգային բանակ, Հայոց նախագահ, Մեծագույն հայրենասեր Սերժ Սարգսյան”: Չե՞ք կարծում, որ դրանով Ձեր արծիվներին պարտադրում եք անձի պաշտամունք` Ասրյանն ասել է. “ 2010-ից սկսած մեր որդեգրած կարգախոսը վերաբերում է Սերժ Սարգսյանին, իսկ նախագահական ժամկետը լրանալուց հետո` հաջորդ նախագահներին: Ինչ վերաբերում է քառամիասնությանը, ապա Խաչիկ Ասրյանի համար Սերժ Սարգսյանը մինչ հավերժություն մնալու է որպես պաշտամունքի անձ: Ուզում եմ մեկընդմիշտ այս հարցին վերջակետ դնել: Ասրյանի տեսակը նվիրյալ տեսակ է, ու Սերժ Սարգսյանին պաշտում եմ ոչ նրա համար, որ նա այսօր նախագահ է կամ ես` փոխնախարար, ինձ մոտ այդ պաշտամունքը ձեւավորվել է դեռ 1990-ականներից: Ուզում եմ, որ սա բոլորը հասկանան: Ինչ վերաբերում է Ձեր հարցի շարունակությանը, ապա իմ արծիվներին ներարկում եմ ոչ թե անհատապաշտություն, այլ առաջնորդապաշտություն: Ազգի առաջմղիչն ազգի առաջնորդն է, իսկ ես կցանկանայի, որ հայ ժողովուրդն առաջնորդապաշտ լինի: Վստահեցնում եմ, որ ուժեղ պետության հիմքը դա է”:

– ՀՀ նախագահի հանդեպ Ձեր չափից դուրս նվիրվածությունը ոմանք բնութագրում են որպես քծնանք: Ինչպե՞ս եք վերաբերվում նման գնահատականին:

– Մարդկանց կարծիքով` իմ նվիրվածությունը չափավորելու կարիք ունի: Այդ առումով Նժդեհն ասել է. “Մեզ պետք է այնչափ հայրենասիրություն, որը երբեւէ չափավորելու կարիքը լինի”: Իմ գիտակցական ողջ կյանքում ինչ էլ որ արել ու դեռ անելու եմ, եղել է եւ կլինի անկեղծ: Եթե ազգային պետականության ու նախագահի շուրջ համախմբման կոչ եմ անում, եթե գովաբանում եմ նախագահին ու բանակը, ապա նպատակս է, որ յուրաքանչյուր քաղաքացի մեծ սեր ու պաշտամունք ունենա վերոհիշյալ արժեհամակարգի հանդեպ:

Պարո՛ն Ասրյան, ի՞նչ եք զգում, երբ Ձեզ համեմատում են Հիտլերի հետ:

– Զզվանք եւ նողկանք, հատկապես նրանց հանդեպ, ովքեր անտեսանելի դեմքերով, ստրուկների հոգեբանությամբ փորձում են ինձ նմանեցնել Հիտլերին: Հիասթափեցնեմ այդ լպրծուն սողուններին, որ ես ո՛չ արտաքինով, ո՛չ մտածելակերպով, ո՛չ էլ կատարած գործունեությամբ նման չեմ 30-ականների Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերին: Ավելացնեմ նաեւ, որ իմ հայրենանվեր գործունեությունը, մանավանդ մարտի 4-ից սկսած, անհայրենիք, դավաճանի մտածելակերպով ապրող մարդկանց մեջ ահ ու սարսափ մտցրեց` դեպի իրենց կողմից ապագայում դավաճանական գործողություններ հայրենիքի հանդեպ: Նրանք գուցե ամեն ինչ հաշվարկել էին, բացի նրանից, որ Ազատության հրապարակում կարող էին կանգնել 11000-ից ավել նվիրյալ “արծիվներ”, ովքեր միշտ պատրաստ են անդավաճան, անշահախնդիր, նվիրվածությամբ կանգնել գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, նաեւ ցանկացած ժամանակ լինել խրամատներում` պաշտպանելու հայոց պետականության սահմանները: Իհարկե, չարախոսներին ես ըմբռնումով եմ մոտենում եւ խիստ կարեկցում. 15 տարուց ավել է, նրանք փորձում են իրենց շուրջը նվիրյալներ համախմբել, բայց չի հաջողվում …

  • Վախթանգ Սիրադեղյան
    13-03-2012 02:00:42

    Ինչ վերաբերում է քառամիասնությանը, ապա Խաչիկ Ասրյանի համար Սերժ Սարգսյանը մինչ հավերժություն մնալու է որպես պաշտամունքի անձ: Ուզում եմ մեկընդմիշտ այս հարցին վերջակետ դնել: Ասրյանի տեսակը նվիրյալ տեսակ է, ու Սերժ Սարգսյանին պաշտում եմ ոչ նրա համար, որ նա այսօր նախագահ է կամ ես` փոխնախարար, ինձ մոտ այդ պաշտամունքը ձեւավորվել է դեռ 1990-ականներից: »
    Ի՞սկ Ռոբերտ Քոչարյանը…

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ