25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շուշան Պետրոսյանն ու դիջեյ Վակցինան “գայթակղվել են” ՀՀԿ-ով

“Ամեն մեկը վերին աստիճանի հավասարակշռված հայտարարություններով պետք է հանդես գա, նույնիսկ, եթե դրական բան է ասում: Առանց այն էլ ԱԺ-ն այն մարմինը չէ, որի  նկատմամբ հասարակությունը հարգանք ունի, պետք չէ  դրան ինչ-որ բան ավելացնել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ժառանգության” պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսպես է արջագանքել երգչուհի Շուշան Պետրոսյանի եւ դիջեյ Վակցինայի` ԱԺ մտնելու մասին լուրերին:

 

Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը հայտարարել էր, որ կցանկանար պատգամավոր դառնալ, իսկ լրատվամիջոցներից մեկում էլ տեղեկություն էր հրապարակվել, թե դիջեյ Վակցիան` Արուսիկ Մկրտչյանը հնարավոր է մտնի ՀՀԿ համասնական ցուցակ:

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը,  նույն հարցին այսպես պատասխանեց.” Մամուլը ավելի հետաքրքիր դարձնելու համար են այդ լուրերը:

Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց պետք չի նման շեշտադրումներով վերաբերել համամասնական ցուցակին: Ինքնաառաջադրման համար կա մեծամասնական համակարգ, թող առաջադրվեն , մենք էլ կուրախանանք”: Հարցին, թե ինչու են շարունակ շահարկվում այս կամ այն անձի` ՀՀԿ ցուցակ մտնելու մասին լուրերը, Հովհաննես Սահակյանն ասաց.”ՀՀԿ-ի գայթակղությունը մեծ է”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ