26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դեպուտատ Սիլվան սովից կմեռնի. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ եթե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր թեկնածությունն առաջադրի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում, ապա ինքը կառաջադրվի նրա դեմ` ընտրապայքարի մեջ մտնելու եւ նրան ջախջախելու նպատակով: “Երեկ մենք Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեցինք` պատրաստվո՞ւմ է իր փաստաթուղթը  մեծամասնական ընտրակարգով առաջադրելու համար:

“Սուրիկը դեռ չի դրել, որ չդնի, ես չեմ դնի: Ես պատգամավոր դառնալու ցանկություն չունեմ: Իմ բիզնեսը դրսում է, ինձ դեպուտատ դառնալ պետք չի, ես կոճակ սեղմող չեմ: Էս երկրում, եթե ես դեպուտատ դառնամ, իմ բիզնեսը թողնեմ, սոված կմեռնեմ”,- պատասխանեց գործարար տիկինը:

Նա չբացառեց, որ առաջիկայում որեւէ կուսակցության անդամագրվի, որպեսզի մինչեւ  մյուս ընտրություններ կարողանա քաղաքացիներին ցույց տա իր ով լինելը, որ մարդիկ իմանան` ում են ընտրում: Թերթի  հարցին, թե որ կուսակցությանն է անդամագրվելու, Համբարձումյանը չպատասխանեց` խոստանալով, որ առաջիկայում ասուլիս է հրավիրելու “Մարիոթ” հյուրանոցում եւ բաժանելու է այն տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես է մարզպետն իրեն ապտակել: “Ես ժամանակ չունեմ, ամբողջ օրը թռիչքների մեջ եմ, այսօր եմ եկել, ուրբաթ պիտի գնամ երկրից: Եթե հասցնեմ, ասուլիս կհրավիրեմ: Ուզում եմ կազմակերպված ասուլիս լինի, ոչ թե սովորական, ուզում եմ միջազգային ասուլիսային դաշտ մտնենք”,- ասաց նա:

Ամեն դեպքում Սիլվա Համբարձումյանը բացառեց ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին անդամագրվելը”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ