26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքացիական ակցիաները չեն կարող զուգորդվել կանոնների խախտումներով. Ոստիկանության պատասխանը

ՀՀ Ոստիկանությունը պատասխան հաղորդագրություն է տարածել Մաշտոցի պուրակում այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. ‘Սույն թվականի մարտի 13-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում տեղադրվել է վրան:

Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է, եւ ոստիկանության կողմից հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի սրումը կանխելու նկատառումներով:

Վրանի տեղադրման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները վրանը տեղադրած քաղաքացիներին զգուշացրել են, որ վրանի տեղադրումը հանգեցնում է հասարակական կարգի խախտման: ՀՀ ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգի ոչ տեւական առանձին խախտումների դեպքում որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել եւ խախտումը վերացնելու համար ողջամիտ հնարավորություն տրամադրելուց հետո վերացնել այդ խախտումները:

Այսօր, մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն:

Քաղաքացիները հրաժարվել են վրանը հետ վերցնել: Հարկ ենք համարում նրանց վերստին տեղեկացնել, որ վրանը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում եւ ցանկացած ժամանակ կարող են այն հետ ստանալ:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում կրկին հիշեցնել, որ քաղաքացիական ակցիաները չեն կարող զուգորդվել հասարական վայրերից օգտվելու կանոնների խախտումներով, ուստի դրանք կանխելուն ուղղված օրենքով վերապահված լիազորությունները գործադրվելու են  ամբողջ ծավալով’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ