25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրկիզել է 29-ամյա Աննայի ‘Տոյոտա Քեմրի’-ն

Մարտի 15-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում, ‘Իդեալ’ խանութի մոտ, ավտոմեքենա է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.15-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 69 շենքի մոտ, անհայտ անձը դիտավորյալ հրկիզել է 29-ամյա Աննա Պ.-ին պատկանող ‘Տոյոտա Քեմրի’ մակնիշի ավտոմեքենան` պատճառելով 23.000 ԱՄՆ դոլարի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:Կատարվում է հետաքննություն:

Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ