19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԳՆ ծախսերը` երկու հազար տասներեք թվականի համար

Եկող տարի արտաքին ոլորտին պետբյուջեից հատկացվելու է 10  միլիարդ 557 միլիոն դրամ, որը շուրջ 1 միլիարդ 427-ով ավելի է այս տարվա բյուջեից: Ապարատի եւ աշխատակազմի պահպանության գծով ավելացումները 1միլիարդ 185 միլիոն են կազմել, որից դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերը 915 մլն-ով են ավելացել:

Այս մասին այսօր ԱԺ ֆինանսաբյուջետային եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Ավելացել են նաեւ հրատարակչական տեղեկատվական ծառայությունների եւ միջազգային կազմակերպություններին անդամակցության ծախսերը:

Ավելացել են նաեւ աշխատավարձերի համար հատկացված ծախսերը` 109 միլիոն դրամով, ինչը պայմանավորված է հարկային ոլորտի փոփոխություններով, ինչպես նաեւ եւս կցորդներով  համալրմամբ:

Ներկայացուցչական ծախսերը ավելացել են հ160 միլիոնից ավելիով:

Եկող տարի նախատեսվում է նոր դեսպանություն բացել Մեքսիկայում, Ինդոնեզիայում եւ Վիետնամում: Այս նպատակին կհատկացվի  436  միլիոն դրամ:

Պետակաան արարողակարգի ծառայության գործակալության ծախսերը այս տարվա համեմատ էական չեն եւ նախատեսվում է միյան աշխատավարձերի ֆոնդի համար, ինչը եւս օրենսդրական փոփոխություններով է պայմանավորված:

Պավել Սաֆարյանը նշեց, որ միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության պարտքի գումարներները մեկ ու չորս միլիարդ դրամ են կազմում: Սա, նրա խոսքով,  հնարավորություն կտա 1 միլիարդ դրամով կատարել ՀՀ ընթացիկ պարտավորությունները, մյուս մասը` մարել տարիներ շարունակ կուտակված պարտքը, որը կազմում է յոթ հարյուր հազար դոլար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ